Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գասպարյան. «Համաքաղաքային միջոցառումների համար «ծախսված» գումարները թվում են խիստ կասկածելի, ուռճացված և չհիմնավորված»

Հուլիս 30,2018 11:30

2014-2018թթ․ Էջմիածնի քաղաքապետարանը «Համաքաղաքային միջոցառումների կազմակերպում» տողի ներքո ծախսել է 169,119,235 ՀՀ դրամ։ Ըստ տարիների ծախսվել են հետևյալ գումարները․
– 2014 թվականին՝ 44,568,560 ՀՀ դրամ,
– 2015 թվականին՝ 44,264,851 ՀՀ դրամ,
– 2016 թվականին՝ 35,073,574 ՀՀ դրամ,
– 2017 թվականին՝ 45,212,250 ՀՀ դրամ։

Այսպես, համաքաղաքային միջոցառումների կազմակերպման, ապրանքների գնման, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար գումարները տրամադրվել են հիմնականում մեկ Ա/Ձ-ի, որը, հարկային մարմիններում գրանցված լինելով բոլորովին այլ գործունեության տեսակով, պարզվում է՝ բավական բազմաֆունկցիոնալ է եղել և բոլոր միջոցառումներին ընդառաջ (ենթադրաբար) ձեռք է բերել սնունդ, կենցաղային ապրանքներ, մատուցել ծառայություններ, անգամ քաղաքապետարանի համար ձեռք բերել ոսկյա մատանիներ՝ Տյառնընդառաջի տոնին նորապսակներին նվիրելու համար։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ամեն ապրանքի կամ ծառայության համար չդիմել մասնագիտացված կազմակերպության և նրանից ուղղակի ձեռք չբերել ապրանք կամ չստանալ ծառայություն, այլ օգտվել ինչ-որ միջնորդ Ա/Ձ-ից, որը այլ գործունեության տեսակով է գրանցված հարկային մարմիններում և շատ մեծ հավանականությամբ, ժողովրդական լեզվով ասած, փայ է մտել իր միջնորդական առաքելության արդյունքում։

Ծախսերի նշված հատվածում իրենցից հետաքրքրություն են ներկայացնում նաև ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Այս առումով ռեկորդակիր է 2017 թվականը՝ 10,894,000 ՀՀ դրամ հյուրասիրությունների գումարով։ Ընդ որում, միանվագ ռեստորաններին փոխանցված հյուրասիրությունների գումարները հաճախ զգալի չափերի են, իսկ կից հիմնավորող փաստաթղթերում բացակայում է մասնակիցների քանակի, հյուրասիրության մենյուի և այլնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը։

Ընդհանրացնելով՝ կարելի է փաստել, որ համաքաղաքային միջոցառումների համար «ծախսված» գումարները թվում են խիստ կասկածելի, ուռճացված և չհիմնավորված։

Վերջում պարզապես մի քանի հետաքրքրական թիվ․

ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 9,150,000 ՀՀ դրամի, որից 2014 թվականին՝ 1,550,000 ՀՀ դրամ, 2015 թվականին՝ 1,000,000 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 3,200,000 ՀՀ դրամ և 2017 թվականին՝ 3,400,000 ՀՀ դրամ։

ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐ՝ 6,544,240 ՀՀ դրամի, որից 5,004,000 ՀՀ դրամը միայն 2015 թվականին։ Ծաղիկների մասին էլ արդեն գիտեք՝ չնայած նախկինում հրամանագրված տարեկան 7,200,000 ՀՀ դրամը նշված գումարների մեջ չի մտնում․ դա ներառված է «Բարեկարգում» տնօրինության ծախսերում, պարզապես համաքաղաքային միջոցառումների ժամանակ էլ քաղաքապետարանն օգտվել է նույն Ա/Ձ-ից։

Դե փորձեք մարսել այս թվերը՝ առանց հիշելու մանկապարտեզների պատուհաններն ու հնամաշ գույքը։

Հ․Գ․ Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ նշված բոլոր գումարները պետք է տրամադրվեին ավագանու որոշումներով, այնինչ քաղաքապետը դրանք տրամադրել է սեփական միանձնյա որոշումներով։

Դիանա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ինչպէ՞ս կարելի է հաւատալ, որ այս բոլոր զեղծարարաութիւնները այսքան ժամանակ անարգել գոյատեւած են՝ ներգրաւելով այսքան դերակատարներ, եւ կարելի չէ եղած օրին անդրադառնալ: Այս բանը կրնար պատահիլ միայն համատարած ու փոխադարձ փտածութեան պայմաններու մէջ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031