Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռի գահակալին դէմ շղթայազերծուած պայքարը ոչ միայն կը միտի արատաւորել անոր անձը, այլ նաեւ Հայ եկեղեցին. ՌԱԿ

Հուլիս 30,2018 10:03

Կիրակի, 29 Յուլիս 2018-ի յետմիջօրէին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ. վեհափառը ընդունեց այցելութիւնը աշխարհասփիւռ Ռամկավար Ազատական Կուսակցութեան կեդրոնական վարչութեան պատուիրակութեան: Պատուիրակութեան մաս կազմեցին ընկերներ՝ Սեւակ Յակոբեան, Յակոբ Անդրէասեան եւ Ճենի Գրիգորեան-Բարսեղեան:

Այցելութեան նպատակն էր զօրակցութիւն յայտնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին, որուն տարիներու դրօշակակիրը եղած է ՌԱԿ-ը իր աշխարհասփիւռ անդամակցութեամբ, կառոյցներով եւ մամուլով:

Հանդիպումի ընթացքին ՌԱԿ կեդրոնական վարչութեան պատուիրակութիւնը կուսակցութեան ատենապետ ընկ. Սերխիօ Նահապետեանի ողջոյնները փոխանցելէ ետք  վեհափառ հայրապետին շեշտեց, որ Մայր Աթոռի գահակալին դէմ շղթայազերծուած պայքարը ոչ միայն կը միտի արատաւորել անոր անձը, այլ նաեւ Հայ եկեղեցին ու բաժանումներ կը ստեղծէ հաւատացեալներու շարքերուն մէջ, ինչ որ խորթ է ՌԱԿ-ի հաւատամքին:

Վեհափառ Հայրապետը, իր կարգին, ՌԱԿ-ի պատուիրակութեան տեղեակ պահեց վերջին իրադարձութիւններուն մասին: Այս ուղղութեամբ ակնյայտ էր վեհափառ հայրապետին անհուն սրտբացութիւնը՝ համբերութեամբ դիմակալելու այս ժամանակաւոր երեւոյթը:

ՌԱԿ-ի պատուիրակութիւնը յոյս յայտնեց, որ ներկայ տագնապը շուտով կը շրջանցուի հաւաքական ճիգով ու փոխադարձ հանդուրժողականութեամբ եւ պատասխանատուութեան գիտակցութեամբ, որուն մէջ մեծ դեր պէտք է խաղայ նաեւ  հայրենի պետութիւնը, որպէսզի անխախտ պահուի Մայր Աթոռի եւ Լուսաւորչակերտ Հայ եկեղեցւոյ հիմքերը:

ՌԱԿ Կեդրոնական Մամլոյ Մայր Դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031