Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «Թեւերս քշտած» մեր երեւանցիների հետ միասին պետք է լուծեմ մեր Երեւանի խնդիրները»

Հուլիս 29,2018 23:14

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչության նիստ էր հրավիրվել: ՀՀ վարչապետ, կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկվել է Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածուի հարցը: Նիստի ավարտին քվեարկությամբ ընտրվել է ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն: Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որը թեկնածուներից մեկն էր, ասաց, որ ընտրությունը տեղի է ունեցել երկու փուլով: «Պայքարը» եղել է երկրորդ փուլ անցած երկու թեկնածուների՝ Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Մարությանի միջեւ: Առավել ձայները սակայն ստացել է Հայկ Մարությանը: Ալեն Սիմոնյանի խոսքով, առաջին փուլում երկու անվավեր քվեաթերթիկ է եղել, որոնց ձայները երկրորդ փուլում գումարվել են Հայկ Մարությանի ձայներին:

Ալեն Սիմոնյանը կոչ արեց բոլոր այն մարդկանց, որոնք սատարել են իրեն միանալ եւ պաշտպանել Հայկ Մարությանի թեկնածությունը: Նա նաեւ ասաց, որ «Ելք»-ի ձեւաչափով հանդես գալը չի քննարկվել:

ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, հարցին, թե ինչպիսի ծրագիր է ներկայացնելու, ասաց, որ ծրագիրը համընկնում է կուսակցության ծրագրին. «Կան որոշ շեշտադրումներ որոնք առանձնացրել եմ, դրանք շուտով կներկայացնենք հանրությանը: Կներկայացնենք նաեւ ամբողջ ծրագիրը եւ կսկսենք քննարկումները»:

Հայկ Մարությանն ասաց, որ 2012 թվականից դերասանական աշխատանքը իր գործունեության քսան տոկոսն է կազմում, հիմնական գործը պրոդյուսերական, կազմակերպչականն է. «Բոլորը գիտեն եւ տեսել են քաղաքական եւ սոցիալական ակտիվությունը: Կարող են նաեւ գնահատել այդ գործունեությունը»: Հարցին, թե ինչպիսին պետք է լինի քաղաքապետը, Հայկ Մարությանը պատասխանեց՝ նա չպետք է լինի պաշտոնյան, պետք է լինի ձեզանից մեկը, մեզանից մեկը. «Եթե հաղթենք այս ընտրություններում, ես լինելու եմ ձեզանից մեկը: Եվ այդ աչքերով ենք նայելու մեր քաղաքին եւ մեր քաղաքը բերելու ենք այն վիճակին, որը բոլորս ենք ցանկանում:
Հարցին, թե ինչպիսին պետք է լինի Երեւանը, ինչ առաջնային խնդիրներ կան, Հայկ Մարությանն ի պատասխան ասաց՝ այն վիճակին, որ բոլորս հպարտանանք Երեւանով: Հայկ Մարությանի խոսքով, «թեւերը քշտած» երեւանցիների հետ պետք է լուծեմ Երեւանի խնդիրները:

Թե ինչեր է նկատել նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում, որ առաջնահերթ փոխելու է, Հայկ Մարությանը պատասխանեց, որ չպետք է հետ նայել, պետք է առաջ նայել. «Պետք է առաջվա սխալները չկրկնենք, այո պետք է առաջ նայենք ու մեր քաղաքացիներին տանենք առաջ»:
ՔՊ անդամ Զարուհի Բաթոյանը, որը նույնպես առաջադրված էր քաղաքապետի թեկնածուի պաշտոնում, հարցին, թե ինչպիսի քաղաքապետ կլինի Հայկ Մարությանը, պատասխանեց, որ իրենք պետք է թիմով աշխատեն, որպեսզի ծրագրերը լինեն ուժեղ եւ Հայկ Մարությանը պետք է ցույց տա այն քաղաքապետի թեկնածուին, որին դեռեւս որեւէ մեկը չի ճանաչում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031