Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոխնախարար Սարգիս Ավագյան. «Ես ինձ վստահված ոլորտը աշխատասենյակից ղեկավարելու ցանկություն չունեմ»

Հուլիս 29,2018 22:35

Վարչապետի որոշմամբ Սարգիս Ավագյանը հունիսի 6-ին նշանակվել է ՀՀ  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: 31-ամյա փոխնախարարը համակարգում է մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության պետական քաղաքականության եւ  ծրագրերի մշակման աշխատանքները:

Aravot.am-ը Սարգիս Ավագյանի հետ զրույցում տեղեկացավ, որ երեք տարի զբաղվել է բռնցքամարտով, ՀԱՕԿ-ում աշխատել է որպես խորհրդատու-փորձագետ եւ բավականաչափ տեղեկացված է ոլորտից:

«Որպես նախկին մարզիկ միշտ հետաքրքրվել եմ նախարարությունում մշակվող եւ  իրականացվող աշխատանքներով եւ պատկերացում ունեի դրանց, այդ թվում՝  մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքական ծրագրերի մասին: Այդ պատճառով համաձայնությունս տվեցի: Իսկ աշխատանքի անցնելուց հետո հասկացա, որ դրանք ավելի շատ ու հագեցած են», – ասաց նորանշանակ փոխնախարարը:

Հարցին, թե արդեն հարմարվե՞լ է, պարոն Ավագյանը պատասխանեց. «Առաջինը, որ ուզում եմ ասել, այն է, որ մինչ իմ գալը հաստատված բոլոր ծրագրերն էլ կարեւոր են եւ անհրաժեշտ: Շատ գոհ եմ մեր վարչության բոլոր աշխատակիցներից, որոնք ոչ միայն իրենց պարտականությունները կատարում են բարձր պրոֆեսիոնալիզմով, այլեւ իրենց գործի նվիրյալներ են: Առաջին իսկ հանդիպումից հասկացել ենք միմյանց: Ես նրանց ասել եմ, որ չեմ պատրաստվում աշխատասենյակում նստած ղեկավարել, որ ցանկանում եմ թիմի անդամ դառնալ եւ անմիջական մասնակիցը լինել վարչության ցանկացած աշխատանքի»:

Մեր հետ զրույցում Սարգիս Ավագյանը նշեց, որ շարունակելու են ամբողջությամբ իրականացնել մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի բոլոր ծրագրերը: «Իհարկե, նոր գաղափարներ էլ կան, որոնք հիմա քննարկման ու կազմավորման փուլում են, եւ հույս ունենք, որ դրանք կսկսենք կյանքի կոչել հաջորդ տարվանից», – ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սարգիս Ավագյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031