Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչության նիստ է ընթանում, որին մասնակցում է նաեւ կուսակցության վարչության անդամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստը փակ է:
Ըստ կուսակցության անդամների տրամադրած տեղեկատվության, նիստում մասնավորապես քննարկվում է Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածուի հարցը:
Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի հնարավոր թեկնածուները ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն է, դերասան Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը, որ այս պահին զբաղեցնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը եւ Սրբուհի Ղազարյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ