ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Վոլոդյա Գասպարյանը պաշտոնատար անձի պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում (2018) ներկայացված են 23 միլիոն ՀՀ դրամ դրամական միջոցները: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Վոլոդյա Գասպարյանի եկամուտները կազմել են 3,815,376.00 ՀՀ դրամ: Գույքի վերաբերյալ տվյալներ նշված չեն:
Վոլոդյա Գասպարյանը 2017-ին հայտարարագրել է 5,327,165.00 ՀՀ դրամ եկամուտ, դրամական միջոցները նույնն են, ինչ պաշտոնը դադարեցնելու օրը՝ 23 միլիոն ՀՀ դրամ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ