Հանրային քննարկումները եւ պարզաբանումները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործընթացների վերաբերյալ արձագանքին Երեւանում համարում են անարդյունավետ: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն:
«Մենք համարում ենք անարդյունավետ հանրային քննարկումները եւ պարզաբանումները կանոնադրության, գործընթացի կանոնակարգի եւ ՀԱՊԿ այլ փաստաթղթերի վերաբերյալ, որոնք մեզ լավ հայտնի են եւ խիստ համապատասխան, որոնցով Հայաստանը կառուցում է իր համագործակցությունը կազմակերպության շրջանակներում»,-«Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտարարել է Երեւանում բարձրաստիճան աղբյուրը՝ մեկնաբանելով Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացը սկսելու վերաբերյալ Երեւանի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է:
«Մեր ռուս գործընկերների հետ ունենք կառուցողական եւ բովանդակալից երկխոսություն բոլոր ոլորտներում երկկողմ եւ բազմակողմ օրակարգի, որն իրականացվում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգով եւ լավ սահմանված կապի հուսալի ուղիներով»,- ասել է պաշտոնյան:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երեւանը պետք է պաշտոնապես հեռացնի իր ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«Համաձայն ընթացակարգի կանոնների, ՀԱՊԿ-ի հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացու՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչումը, եթե դրա վերաբերյալ որոշումը ընդունվել է Երեւանում»,-ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանություններում:
Ըստ նույն աղբյուրի, ինչպես նշել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից, անհրաժեշտ բացատրություններ են տրվել հայկական կողմին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում:
Ավելի վաղ՝ շաբաթ օրը Հայաստանն առաջարկել է ՀԱՊԿ անդամ երկրներին կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը սկսել: Այս մասին «Ինտերֆաքս» -ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Իր հերթին Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը «Ինտերֆաքսին» ասել է, որ Երեւանում հայտարարությունները ոչ պրոֆեսիոնալ են. «Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն բարձրաձայնել է ոչ պրոֆեսիոնալ, զարմանալի առաջարկ ՀԱՊԿ անդամ պետությունների համար՝ սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխարինելու գործընթացը»:
«Լսել նման հայտարարություններ առավել ևս տարօրինակ է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն ազդել կոլեկտիվ արտաքին գործերի նախարարության վրա, որը մինչեւ վերջերս ներկայացրել է ՀԱՊԿ-ին Խաչատուրովի թեկնածությունը եւ, որ ամենակարեւորն է, շատ լավ գիտի կարգը, համաձայն որի, հենց Հայաստանը պետք է սկսի գլխավոր քարտուղարին հետ կանչելու գործընթացը, որը հանդիսանում է այս երկիրը ներկայացուցիչ»:
Ըստ նրա, «եթե Երեւանը որոշել է, որ պարոն Խաչատուրովը նպատակահարմար չէ այդ պաշտոնում, ապա Հայաստանը պետք է գրավոր ծանուցի ՀԱՊԿ-ին եւ դրանից հետո միայն կսկսի պաշտոան գործընթացը՝ ոչ թե քարտուղարի փոփոխության, այլ՝ նրա լիազորությունները դադարեցնելու:
Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ Երեւանի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել կալանավորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ապա դատարանը որոշել է գրավի դիմաց նրան ազատ արձակել:
«Սա զուտ, ներքին իրավական գործընթաց է (…): Բայց, հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի մասին, տալով մեծ կարեւորություն կազմակերպության աշխատանքը սահուն եւ անխափան աշխատելուն, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր անդամ երկրներին առաջարկել սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»,- «Ինտերֆաքսի» շաբաթ օրն ասել է Տիգրան Բալայանը:
Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ