ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրի Սահակյանի եկամուտները՝ պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 3,360,480.00 դրամ՝ 60,480.00-ը աշխատանքի վարձատրությունից, 3,300,000.00-ը՝ վարձակալության դիմաց: Պարոն Սահակյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է VAZ 21063, NISSAN ARMADA 5.6, INFINITI QX 56, MAZ 5205 մակնիշի մեքենաներ:
Պատգամավորը հայտարարագրել է մեկ բնակելի տուն, մեկ արտադրական նշանակության շինություն, երկու հասարակական նշանակության շինություն, մեկ բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, տասից ավելի հողամասեր:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ 2017-ի հայտարարագրի՝ նրա եկամուտները կազմել են 11.873.850.00 ՀՀ դրամ, որից 3.953.850.00-ը աշխատավարձից, 7.920.000.00-ը վարձակալության դիմաց ստացված վճարներից:
Պատգամավորի կինը՝ Կարինե Ավագյանը, 2017-ին ոչինչ չի հայտարարագրել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ