Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը հայտարարագիր չի ներկայացրել

Հուլիս 29,2018 12:20

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հուլիսի 24-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր օրենքով նախատեսված 30 օրյա ժամկետի ավարտից հետո չեն ներկայացրել 19 պաշտոնատար անձինք:

Այդ առնչությամբ, Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:

Հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաների շարքում են ՊԵԿ, քրեակատարողական ոլորտի, քննչական մարմինների պաշտոնատար անձինք, ինչպես նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն ու ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

Aravot.am-ը Արսեն Խառատյանից հետաքրքրվեց՝ հայտարարագիրը չներկայացնելու պատճառը ո՞րն է: Պարոն Խառատյանը պարզաբանեց՝ ժամկետները չի իմացել. «Կներկայացնեմ երկուշաբթի օրը: Ես առաջին անգամ եմ պետական պաշտոն զբաղեցնում, պարզապես ժամկետները չեմ իմացել, այնպես որ, շատ արագ կներկայացնեմ: Օգոստոսի 1-ին հրավիրված եմ, այնտեղ կլինեմ, կխոսեմ, կներկայացնեմ, պարզապես ֆիզիկապես չեմ հասցրել, քանի որ ժամկետները չեմ իմացել: Որևէ խնդիր չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031