ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը՝ (Սեյրան Սարոյան) ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2017-ի տարեկան հայտարարագիր: Ըստ հայտարարագրի՝ գեներալ Սեյրան Սարոյանի եկամուտները 2017-ին կազմել են 6.016.140.00, որը նա ստացել է աշխատանքի վարձատրությունից կամ դրան հավասարեցված այլ վճարումներից: Սեյրան Սարոյանի դրամական միջոցները 2017-ի սկզբում կազմել են 8 միլիոն, տարվա վերջում՝ 6 միլիոն դրամ: Պարոն Սարոյանը տվյալներ չի ներկայացրել տարվա ընթացքում իր կողմից ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքի, շարժական գույքի մասին: Հայտարարագրում փոխառությունների մասին ևս տվյալներ չկան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սեյրան Սարոյանը հայտարարագրել է HUMMER H2 ավտոմեքենա, ինչպես նաև 50000.00 ՀՀ դրամի բաժնեմաս: Գեներալ Սեյրան Սարոյանը հայտարարագրել է 4 հողամաս, 3 անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, 2 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում:
Ըստ հայտարարագրի՝ Սեյրան Սարոյանի կնոջ՝ Լիանա Սարոյանի դրամական միջոցները տարվա սկզբում և վերջում կազմել են 4 միլիոն ՀՀ դրամ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ