Հայաստանցի կիսամիջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը այսօր Սոչիում անցկացրեց յոթերորդ մենամարտը: Ութ ռաունդանոց մարտում Գոռը առավելության հասավ հարավաֆրիկացի փորձառու բռնցքամարտիկ Ալի Ֆունեկայի նկատմամբ:
Սա Գոռ Երիցյանի յոթերորդ անընդմեջ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, որից վեցը նա ավարտել է ժամանակից շուտ՝ նոկաուտով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ