Լրահոս
Օրվա լրահոսը

Այս միջադեպը, ցավոք, ցույց է տալիս, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը բացարձակ չի տիրապետում Ջերմուկում ստեղծված իրավիճակին. պարզաբանում

Հուլիս 28,2018 21:55

Պարզաբանում

Հուլիսի 26-ին, «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակիցը՝ գտնվելով Ջերմուկում, ԶՊՄԿ-ի սեփականություն հանդիսացող և իր տնօրինման տակ գտնվող մեքենայի մեջ է դնում մի քանի տոպրակ։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացնում է կատարվածն իբր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կողմից Ամուլսարում փողոց փակող քաղաքացիներին սննդի մատակարարում՝ ակնարկելով քաղաքացիների գործողությունների ուղղորդված լինելը։ Իրողության նման մեկնաբանումը հանդիսանում է բացարձակ զրպարտություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված զրպարտությունը տեղ է գտել մի քանի լրատվական կայքերում, հարկ ենք համարում ներկայացնել եղելությունը։

Այսպիսով, ԶՊՄԿ աշխատակից Վահան Գրիգորյանը՝ ծնված 01.05.1984-ին, լինելով արձակուրդում, մեկնել է Ջերմուկ, որտեղ այդ պահին գտնվել է նրա կինը՝ Լուսինե Հովհաննիսյանը՝ ծնված 01.02.1989, որը ծնունդով Ջերմուկից է և ացելելիս է եղել քաղաք Ջերմուկի Շամշյան 11 ա հասցեում բնակվող իր ծնողներին՝ Զավեն և Էմմա Հովհաննիսյաններին։ Վահան Գրիգորյանը Ջերմուկ է մեկնել իր տնօրինման տակ գտնվող՝ ԶՊՄԿ-ի սեփականություն հանդիսացող ավտոմեքենայով։ Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին Վահանը հանդիպել է Լուսինեի եղբորը՝ Գևորգ Հովհաննիսյանին՝ ծնված 01.12.1984-ին, որը նշված տարածքից ոչ հեռու ունի 12 հեկտար ծիրանի այգի։ Գևորգը Վահանին է փոխանցել մի քանի տոպրակ ծիրան, ինչը և ֆիքսվել է «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած տեսանյութում և ստացել խիստ անտրամաբանական մեկնաբանություն ընկերության կողմից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լիդիան Արմենիա»-ի անպատասխանատու, արհեստածին հայտարարությունը ստվեր է գցում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բարի համբավի վրա, խնդրում ենք պատկան մարմիններին մանրամասնորեն քննել այս դեպքը և պատասխանատվության ենթարկել զրպարտող նյութի հեղինակներին։ Մենք պատրաստ ենք տրամադրել դեպքին առնչվող ցանկացած մանրամասներ։

Այս միջադեպը, ցավոք, ցույց է տալիս, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը բացարձակ չի տիրապետում Ջերմուկում ստեղծված իրավիճակին, չի գիտակցում նման անպատասխանատու վարքագծի անխուսափելի հետևանքներն ու դրանց ողջ ծանրությունը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031