Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկ եմ համարում քրեական եւ քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսել Կորյուն Հակոբյանի ու Մուրադ Մուրադյանի նկատմամբ. Աշոտ Արսենյան

Հուլիս 28,2018 21:40
Arsenyan

ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի հայտարարությունը

«Սիրելի հայրենակիցներ,

Վերջին ամիսներին տարբեր լրատվամիջոցներով, որոշ շահագրգիռ մարդկանց կողմից չպատճառաբանված, անհարկի անվանարկվում է իմ անունն ու բարի համբավը` փորձելով ինձ եւ իմ երկարամյա բիզնես-գործունեությունը կապել տարաբնույթ վարկաբեկիչ ապօրինությունների հետ։

Մասնավորապես, այսպես ասած այդ «սեւ գործին» լծվել են Գորիս քաղաքի բնակիչ, նախկինում խարդախության համար դատապարտված եւ մի շարք քրեական պատմությունների մեջ ներքաշված Կորյուն Հակոբյանը ու իր հանցավոր գործընկեր` Վայոց ձորի Գետափ գյուղի բնակիչ Մուրադ Մուրադյանը։

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում եւ այլ լրատվամիջոցներում օգտատերերի հետաքրքրությունն ու նկատի ունենալով այդ կապակցությամբ տրված տարաբնույթ մեկնաբանությունները՝ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել այդ վարկաբեկման արշավին նախորդող եւ հաջորդող իրադարձությունների մասին:

Դեռեւս 2001 թվականին մեղայական կեցվածք ընդունած, զղջալով իր գործած սխալների համար, Կորյուն Հակոբյանը ինձ է ուղարկել մի հայտարարություն, ըստ որի՝ 1996 թվականին վերջինս ու Մուրադ Մուրադյանը մեր համատեղ գործունեությունը սկսելիս որեւէ գումար չեն ներդրել, այլ դրանք ներդրվել են իմ կողմից: Իմ ներդրած գումարներով է ձեւավորվել իմ եւ նրանց համատեղ բիզնեսը։

Այս հայտարարությունը ստորագրելուց 17 տարի հետո, չարաշահելով հեղափոխության փաստն ու խնդիրները բարձրաձայնելու իրավունքը, այդ մարդիկ զբաղված են իրենց բնորոշ ապօրինի գործողություններով։

Հայաստանում ապրիլյան սիրո եւ համերաշխության հեղափոխությունից հետո ինձ եւ իմ մտերիմներին սկսել է զանգահարել Կորյուն Հակոբյանը եւ հայտնել, որ պահանջում է ինձնից մեծ գումար, հակառակ դեպքում խոստանում է, որ «հեղափոխության ֆոնի» վրա կսկսի հրապարակել իրեն հայտնի ինձ վարկաբեկող նյութեր:

Ճանաչելով Կորյուն Հակոբյանին՝ ես մերժել եմ շորթմամբ ինձանից գումար հափշտակելու «առաջարկը» եւ նրան զգուշացրել, որ իր գործողություններն անօրինական են, քրեորեն պատժելի:

Դրանից հետո, իր ապրելակերպին եւ գործելաոճին համապատասխան, Կորյուն Հակոբյանը անցավ իր խոստման իրականացմանը` սկսեց տարբեր սոցիալական կայքերի միջոցով ինձ անվանարկող հոդվածներ տպել, հերյուրանքներ տարածել, զոհի կերպարի տակ թաքցնելով իր` շորթմամբ ինձանից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձերը:

Նման գործելաոճով հաջողության չհասնելուց հետո, հանցակից գործընկերներ Կորյուն Հակոբյանն ու Մուրադ Մուրադյանը նախաձեռնեցին ինձ վարկաբեկելու գործողությունների մեկ այլ շարք: Մասնավորապես, օգտվելով իրենց կամքից անկախ ընձեռված հնարավորությունից` 2018 թվականի հուլիսի 26-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում քաղաքում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Մուրադ Մուրադյանը իմ անձը վիրավորող եւ գործարար համբավը արատավորող հերյուրանքներից զատ հայտարարեց նաեւ, որ ես 2003 թվականին պատվիրել եմ իր սպանությունը։

Ավելորդ չեմ համարում շեշտել, որ Մուրադ Մուրադյանը, մարդկային իր տեսակով եւ հանցավոր գործելաոճով ներգրավված լինելով տարատեսակ քրեական պատմությունների մեջ, որպես նշվածի տրամաբանական հետեւանք, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ենթարկվել է հարձակման, որի համար իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործով կատարված քննությամբ բացահայտվել են նրա սպանության պատվիրատուները:

Մինչդեռ այդ պայմաններում այնուամենայնիվ, Մուրադ Մուրադյանը չի խորշում հրապարակայնորեն ստելուց եւ իմ անունը իր անհարկի շահարկելուց։

Մուրադ Մուրադյանի սպանության փորձի հետ կապված դեպքի կապակցությամբ ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներին կարող եք ծանոթանալ այս հղումներում

https://m.fontanka.ru/2015/11/30/110/,

https://m.fontanka.ru/2014/05/16/156/,

https://amp.newsru.com/crime/14may2013/killergngspbrest.html

Մուրադ Մուրադյանի հայտարարությունը, այն է՝ առանձնապես ծանր հանցագործության պատվիրման մեջ հրապարակայնորեն ինձ մեղադրելը,  գնահատում եմ իմ բարի համբավի ու հեղինակության նկատմամբ քրեորեն հետապնդելի ոտնձգություն։

Հարկ եմ համարում օրենքով սահմանված կարգով քրեական եւ քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսել Կորյուն Հակոբյանի ու Մուրադ Մուրադյանի նկատմամբ։

Շորթմամբ գումարներ հափշտակելու փորձ ունեցող նշված հանցավոր խումբը վարպետորեն փորձ է անում թաքնվել Հայաստանում երեք միլիարդ ՀՀ դրամի ներդրումներ իրականացնելու խոստումների հետեւում` պարզունակ «բլեֆի» տակ քողարկելով իրենց ապօրինությունները։

Հարգելի հայրենակիցներ,

Մինչեւ իրավական գործընթացների մեկնարկը եւ տրամաբանական ավարտը, մեր հանրությանը կոչ եմ անում չհավատալ պարզամիտ շորթողների կողմից տարածվող հերյուրանքներին ու ստահոդ հայտարարություններին: Վստահ եմ՝ պատշաճ իրավական գործընթացով իրականացված քննության արդյունքում կհստակեցվի եւ հանրությանը կիրազեկվի իրականում ովքեր են այս մարդիկ եւ ինչերի են ընդունակ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Оперативники экономической полиции Петербурга и СОБР Росгвардии задержали бизнесмена Мурада Мурадяна, к которому имеет многомиллионные претензии Росгосстрах. 18 августа сотрудники пришли в трёхэтажную квартиру подозреваемого на проспекте Ударников. Когда Мурадяна нашли за поленницей, дети попытались вызволить отца из плена. СОБР терпел, но в конце концов, положил их. «Фонтанке» удалось выяснить подробности этой истории.

    По информации нашего издания, около 14 часов 18 августа оперативники Управления экономической безопасности и противодействия коррупции ГУ МВД и СОБР Росгвардии пришли в квартиру на проспекте Ударников, где, по их данным, должен был находиться петербургский предприниматель Мурад Мурадян.

    Напомним, «Фонтанка» подробно описала конфликт Мурадяна c соучредителем по шаверме, кровавую развязку в духе Тарантино, когда киллеры убили не того, и рассказала о его борьбе с холдингом «Адамант». Новое дело — связующая нить между двумя историями, которая объясняет, откуда могло появиться заказное убийство и взяться деньги на амбициозную стройку, помешавшую планам миллиардера Игоря Лейтиса.

    Сразу правоохранителям дверь не открыли, но после того, как силовики припугнули, что её сломают, они вошли. Какое-то время на их пути стояла супруга Мурадяна. Преодолев препятствие, СОБР неожиданно понял, что зашёл в трехэтажную квартиру. Тогда сотрудники разбрелись по пространствам. Первоначально не обнаружив подозреваемого, они начали обследовать территорию тщательнее и примерно через 15 минут на третьем этаже в сауне за поленницей дров откопали искомого мужчину.

    Когда его начали транспортировать на выход, дети внезапно вступились за отца. Как стало известно «Фонтанке», их было двое — 90-го и 96-го года рождения. Дочь попыталась сорвать маску с одного из сотрудников СОБРа и попала изящными ногтями с маникюром ему в глаз. А сын постарался отнять у другого спецназовца автомат.

    Вербальная профилактика к нужному результату не привела, поэтому молодые люди оказались на полу. После чего Мурада Мурадяна, наконец, посадили в машину и отправили к следствию.

    К вечеру 18 августа Мурадян был задержан на двое суток, а следователь готов выйти с требованием об аресте.

    © Фонтанка.Ру

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031