Նոր Հայաստան, նոր հայրապետ նախաձեռնության անդամները շարունակում են բողոքել Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ: Նրանք հայտարարեցին, որ շարունակելու են իրենց գործողությունները մինչեւ նպատակին հասնելը, դառնալով՝ Գարեգին Բ-ի ստվերը:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ է փոխվել իր կյանքում՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ հռչակված Կորյուն աբեղա Առաքելյանը հայտարարեց. «Գարեգին Բ-ն ինձ համար մեռած է»: Շարժման ակտիվիստներից մեկն էլ անդրադառնալով կաթողիկոսի ճանապարհը փակելու հայտնի միջադեպին՝ արդարացավ, թե ամեն ինչ հրահրել է Վեհափառը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ