Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան ոչ պրոֆեսիոնալ է որակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գործով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը. ՏԱՍՍ

Հուլիս 28,2018 17:14

Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթաց սկսելու վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է Մոսկվայի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը:

«Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն հնչեցրեց իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող առաջարկ ՀԱՊԿ անդամ-երկրներին՝ «սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»,- ասել է աղբյուրը: – Նման հայտարարություն լսելն առավել ևս տարօրինակ է,  որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել արտաքին քաղաքական գերատեսչության կոլեկտիվի վրա, որն էլ վերջերս հենց ներկայացրել էր ՀԱՊԿ-ում Խաչատուրովի թեկնածությունը, իսկ ամենակարևորը, հիանալի գիտի այն գործընթացը, որի համաձայն հենց Հայաստանի պետք է սկսի այդ երկրի ներկայացուցիչ հանդիսացող գլխավոր քարտուղարին հետ կանչելու գործընթացը»:

Աղբյուրն ընդգծել է, որ Երևանը պետք է ինքը գրավոր ծանուցում ուղարկի ՀԱՊԿ, և միայն այդ ժամանակ կսկսվի գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցման գործընթացը:

«Եթե Երևանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն իրեն ձեռնտու չէ այդ պաշտոնում, ապա Հայաստանից ՀԱՊԿ-ը պետք է ստանա համապատասխան գրավոր ծանուցում, և միայն դրանից հետո կմեկնարկի պաշտոնական գործընթացը, և ոչ թե «գլխավոր քարտուղարին փոխարինելու», այլ նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրներին՝ սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

«Tert.am. Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՔԾ կողմից։ Այս առումով ի՞նչ նշանակություն է ունենալու իր՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար լինելու վրա, և ընդհանրապես ի՞նչ է լինելու ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ, այլ երկրի՞ց պետք է առաջադրվի, թե՞մեր երկրից ինչ-որ մեկին պետք է առաջադրենք:

Պատասխան. Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։

Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի գործով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031