Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Երեք նախագահներից ամենաբացասական համբավը Քոչարյանն ունի»

Հուլիս 28,2018 15:16

Aravot.am-ը ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանի կարճատեւ կալանավորումը յուրատեսակ քավարան, հնարավորություն դառնա, որ նա համարելով, թե «մաքրվել» է՝ կրկին վերադառնա քաղաքականություն:

«Երեք նախագահներից ամենաբացասական համբավն ունի Ռոբերտ Քոչարյանը, ընդ որում՝ անդառնալի: Արտառոց բան է՝ երեւի հարյուր մարդ չգտնվեց Հայաստանում, որ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի գոնե կանգներ նրա կողքին, որեւէ ԶԼՄ, լրագրող որեւէ ձեւով չի փորձում պաշտպանել նրան:

Ռոբերտ Քոչարյանն ինքը՝ Հայաստան իշխանության գալով ոչ օրինական ձեւով, եւ մարտի մեկով գնալով՝ ստեղծեց այնպիսի վիճակ, որից հետո ինքը երբեք իմ կարծիքով Հայաստանի քաղաքական պետական դաշտում չի կարողանա հայտնվել: Ռոբերտ Քոչարյանն իր ֆինանսական կարողությունները ձեռք է բերել Հայաստանից, Հայաստանին վերաբերվել է որպես փող աշխատելու միջոցի: Այդ տասը տարիների ընթացքում մենք տեսանք, թե ինչ գումարներ է ինքը ծախսում Աֆրիկայից մինչեւ Ռուսաստան: Հետեւաբար, դժվար թե այդպիսի մարդը կարողանա Հայաստանում ձայն հավաքի կամ գործունեություն ծավալի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031