Լրահոս
Օրվա լրահոսը

Տասնյակ տարիներ մի կահույքի արտադրամաս և պահածոների գործարան ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից. Արսեն Թորոսյան

Հուլիս 28,2018 13:06

Անկեղծ ասած չեմ ուզում ձանձրացնել ոչ առողջապահական գրառումներով, բայց չեմ կարող լռել մի դեպքի մասին։ Ու այո, ինչպես ասել էի, մենք հատուկ չենք փնտրում ու գտնում պետական միջոցները գողացողներին կամ փոշիացնողներին, այլ դա ստացվում է, որպես կողմնակի էֆեկտ մեր՝ օրինականության հաստատմանն ուղղված գործողությունների։

Տասնյակ տարիներ մի կահույքի արտադրամաս և պահածոների գործարան ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից։ Դրա մասին ես սկսեցի կասկածել, երբ այդ բուժհաստատության նորանշանակ տնօրենը ինձ հայտնեց, որ ջրի մեկ ամսվա վարձը կազմել է 2 մլն դրամ, այն դեպքում, որ մեր հաշվարկներով այն չպետք է գերազանցեր մոտ 400.000-ը։ Բուժհիմնարկը իր սուղ միջոցներից վճարել է գողացված ջրի համար։ Պացիենտների խնամքի և բուժման համար նախատեսված միջոցները վերածվել են թանկարժեք կահույքի և պահածոների։ А вам слабо?

Ստորև տեսե՛ք ջրի համար վճարված գումարները ըստ տարիների։

2014 թ 9,844 մլն

2015 թ 9,370 մլն

2016 թ 9,030 մլն

2017 թ 16 ,846 մլն

2018 թ 10,212 մլն (հունվար֊ հունիս)

Ոստիկանությունը տեղեկացված է և զբաղվում է այս գործով։ Հուսով եմ կկարողանանք վերականգնել տասնյակ միլիոնների հասնող վնասը, իսկ մեղավորները կպատժվեն։

Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ

ՀՀ առողջապահության նախարար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031