Հուլիսի 27-ին` ժամը 16:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 3-րդ թունելի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Ղ., 1989 թ.) ընթացքի ժամանակ բռնկվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հրդեհը մեկուսացվել է տեղի ուժերով:
Հրդեհը մարվել է ժամը 17:37-ին:
Վարորդը, ուղևորները՝ Ս. Ղ.-ն (1964 թ.) և Ս. Դ.-ն (1969թ.) տարբեր մարմնական վնասվածքներով և այրվածքներով հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Ժամը 17:50-ին Ալավերդու ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ տուժածները տեղափոխվել են Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ս. Ղ.-ինը՝ կայուն ծանր, իսկ Ս. Դ.-ն հիվանդանոցում մահացել է:
Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ սրահն՝ ամբողջությամբ:
ՀՀ ԱԻՆ