«Փաստին» հասած տեղեկություններով՝ այս օրերին մի քանի անկախ սոցիոլոգիական կազմակերպություններ հարցումներ են անցկացրել մայրաքաղաքում: Ըստ այդմ, օրինակ՝ ՕԵԿ–ի հնարավոր քվեները մայրաքաղաքում գնահատվում են մոտավորապես 1–1.2 տոկոսի սահմաններում: Մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք այդ տվյալները հասե՞լ են «Օրինաց երկրի» ղեկավարին, թե՞ ոչ, սակայն նա, կարծես, հակված է առայժմ ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց:
Փաստը մնում է փաստ, որ տարեցտարի ՕԵԿ–ն ավելի ու ավելի քիչ ձայներ է ստանում: Ի մասնավորի, 2009թ. ավագանու ընտրություններին ստացել են 20.000 քվե, 2013 թվականին՝ մոտ 15.000, իսկ 2017–ին ընդհանրապես չեն էլ մասնակցել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում