«Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանը, ևս օգտվելով Հայաստանում իրավիճակի փոփոխությունից, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով, թե ինչպես են տարիներ առաջ իր հետ վարվել Հայաստանում՝ խլելով իր հիմնադրած բիզնեսը։ Իսկ բիզնեսը խլողը եղել է Երևանի նախկին ոստիկանապետ, ԱԻ նախարարի նախկին տեղակալ Ներսիկ Նազարյանը։
2003 թվականին Զուրաբ Շամոյանի, Կարեն և Սերգեյ Մարտիրոսյանների կողմից հիմնադրվել է «Մարսերալ» ՍՊԸ-ն։ Բիզնեսը սկսելու համար 120 հազար ԱՄՆ դոլար գումարը ներդրել է Շամոյանը։
Մարտիրոսյան եղբայրներն այնուհետև Շամոյանին առաջարկել են բիզնեսը խնդիրներից հեռու պահելու համար «կռիշ ունենալ», և որպես նրանց բիզնեսի «կռիշ» հանդես է եկել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, որին էլ տարիներ շարունակ, Շամոյանի խոսքով, ընկերության միջոցներից բավականին մեծ գումարներ են տրամադրվել՝ 2005-2007 թվականներին ամսական 3000 ԱՄՆ դոլար, իսկ դրանից հետո մինչև 2009 թվականը՝ 7000 ԱՄՆ դոլար, իսկ մինչև 2010 թվականը՝ 12 հազար դոլար»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում