«Միսս աշխարհ» ու «Միսս տիեզերք» գեղեցկության հեղինակավոր մրցույթների ՀՀ ներկայացուցիչները զբաղված են նախապատրաստական աշխատանքներով: Այս տարի «Միսս աշխարհում» Հայաստանից կպայքարի Արենա Զեյնալյանը, որը հաղթել էր ազգային գեղեցկության «Միսս հայուհի 2018» մրցույթում, իսկ «Միսս տիեզերքում»՝ Էլիզա Մուրադյանը, որը հաղթել էր նույն մրցույթի «Միսս տիեզերք Արմենիա» փուլում: Նրանց առաջադրանքները տարբերվում են, եւ այս շրջանում նրանցից յուրաքանչյուրը կենտրոնացած է իր անելիքների վրա: ՀՀ ազգային մրցույթի տնօրեն Գոհար Հարությունյանը armtimes.com-ի հետ զրույցում խոսեց մասնակիցների մասին, պատմեց՝ ինչով են նրանք զբաղված:
«Միջազգային էքսպերտներն ասում են, որ շատ լավ ընտրություն ենք արել: «Միսս տիեզերքը» ավելի գլամուրային, ավելի ուժեղ կնոջ կերպարի մասին է: Էլիզան շատ համապատասխանում է հենց այդ կերպարին: Մրցույթի կարգախոսն է Confidentially Beautiful, այսինքն՝ ինքնավստահ-գեղեցիկ: Իսկ Արենան համապատասխանում է «Միսս աշխարհին», որի կարգախոսն է Beauty with a Purpose, այսինքն՝ գեղեցկությունը իմաստով: Արենան շատ լավ հասկանում է իր առաքելությունը, հասկանում է, որ իր տիտղոսը, հեղինակությունը, գեղեցկությունը պետք է օգտագործի Հայաստանում ինչ-որ մի բարեգործական նպատակի համար»,- ասաց նա:
Քրիստինա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում