Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԽ քարտուղարությունը և Սասնա Ծռերը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման մասին. հայտարարություն

Հուլիս 28,2018 11:08

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա Ծռեր խմբավորման հայտարարությունը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը ողջունում են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու և նրան կալանավորելու ուղղությամբ նոր իշխանության օրոք իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերը, այն համարելով Թավշյա հեղափոխության կարևորագույն արդյունք և իրողություն։

Այս որոշումը ոչ միայն արդար հույս է ծնում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի և 1998 – 2008 թվականներին մեր իրականության մեջ տեղ գտած և բազում զոհերով զուգորդված հանցագործությունների բացահայտման և արդարության հաստատման ուղղությամբ,  այլև կարևորագույն քայլ է հանդիսանում կապված Հայաստանում, հատկապես 1998թ․-ից սկսյալ, Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու և ժողովրդի իշխանությունը զավթելու գործողություններին իրավական գնահատական տալու և դրանով հանդերձ՝ ապագայում դրանք երբևէ թույլ չտալու առումով։

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների նրա վարած ապազգային քաղաքականությունը հիմնականում արտացոլվել է հետևյալում․

  • Արցախի հիմնահարցի շահարկում, միաժամանակ՝ Արցախի հարցում դավաճանական և պարտվողական քաղաքականության որդեգրում
  • Հայաստանի ինքնիշխանության զիջում օտար ուժերին, հատկապես՝ Ռուսաստանին
  • Քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորում, և քրեական համակարգի ներթափանցում պետական ու հանրային բոլոր ոլորտներ, հակապետական, հակազգային և հակամարդկային, կլանային և անձնական շահերի ծառայող քաղաքականության վարում

Իհարկե մինչև Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը մեր երկրի կառավարման համակարգում արդեն տեղ էին գտել նշված խեղումները, սակայն իր պաշտոնավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանը աննախադեպ կործանարար չափերի հասցրեց դրանք և Հայաստանը «նոր որակով» կառավարելու լծակները Մարտի 1-ի արդյունքում հանձնեց իր հանցակից գործընկեր Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին հաջորդ տասնամյակում երկիրը վերածեց բռնապետության և այն կանգնեցրեց անդունդի եզրին։

Կրկին ողջունելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը հույս են հայտնում, որ այս քայլը ոչ միայն կծառայի բազում մարդկանց խեղված ճակատագրերի շուրջ արդարության հաստատմանը, այլև կհանդիսանա անցյալի կործանարար քաղաքականությունից  անվերադարձ շրջադարձ կատարելու վճռական քայլ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    « Իհարկե մինչև Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը մեր երկրի կառավարման համակարգում արդեն տեղ էին գտել նշված խեղումները, սակայն իր պաշտոնավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանը աննախադեպ կործանարար չափերի հասցրեց դրանք »…

    աֆֆերի՛մ, ակաս… եավրում, եավրում…

    իշտէ այսպիսի խօսքերու պատճառով է որ, ինչ որ ալ ընէք նէ, լուրջի պիտի չառնուիք երբեք

    մէկ կողմէն, իրբեւ թէ զուտ, մաքրամաքուր գաղափարապաշտութիւն կը խաղաք, միւս կողմէն ամէն առիթով ամենաաժան մակարդակի «սիյէսէթ» կը փորձէք ընել (լիբանահայերէնով, կը նշանակէ մե՜ծն քաղաքագիտութիւն, հեգնական իմաստով)…

    ի՞նչ է… հիմա ալ նպատակնիդ դաշինք հաստատել է ԼՏՊ-ի՞ն հետ…

    zero credibility, ակաս

    (չեմ գիտեր ինչու Հայաստան ձեր մասին Պուրճ-Համուտը կ’ոգեկոչեն, ծաղրանքով… Պուրճ-Համուտի վերջին սրճեբը, փոշոցը քէէ’ղքէ ծախողը, ձեզմէ աւելի լաւ քաղաքագէտ է… )

  2. Հ.Շ. says:

    Ժիրայր, հապիպի

    Արսէնին ո՞վ բանտ դրաւ, ակաս…

    քանի տարի առա՞ջ… 20?… 25?
    ես ալ չեմ աւելի չեմ յիշեր կոր, հապիպի… բայց գոնէ քեզի չափ չեմ մոռցած իրեն… մինչ , ես ոչ մէկ կապ ունէի այդ ձեր այդ գործերուն հետ…

    Արսէնը (Արծրունի, btw, հայաստանցի օտարներուն համար…), որուն երեխային հարսանիքն էր այսօր կամ վաղը, եւ կէս ժամ իսկ հրաման չստացաւ մարդը որ ներկայ գտնուի իր Ծովինարին հարսանիքին…

    մինչ քու նոր «տղաքդ», մէկ-մէկ, դուրս կ’ելլեն կոր բանտէն…

    պրավօ, ակաս… պրավօ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031