«ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում բնակարանը և «BMW X5 4.4 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու՝ մայիսի 21–ի դրությամբ, ունեցել է 2 միլիոն 160 հազար դրամ դրամական միջոցներ և 17 միլիոն 996 հազար դրամ եկամուտ, որից 11 միլիոն 609 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ մնացածն էլ երեք տարբեր աշխատավարձերի հանրագումար: Մինչ այս նշանակումը՝ 2014 թ.–ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում և հանդիսանում «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հետազոտական կենտրոնի համահիմնադիր»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում