Հատուկ քննչական ծառայության գործողություններից պարզ է դառնում, որ գործով նախ անցնում են «գաղտնի շտաբի» անդամները, որը գործել է Բաղրամյան 26-ում: Այդ օրերին Տիգրան Թորոսյանը զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը եւ մամուլի հրապարակումների համաձայն նա եւս եղել է գաղտնի շտաբի անդամ:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան խորհրդարանի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ ինքը որեւէ շտաբի անդամ չի եղել: Մեր դիտարկմանը, որ արդեն երեք հոգու կալանավորելու որոշում կա, արդյո՞ք մտավախություն չունի, որ իրեն էլ որպես մեղադրյալ կնեգրավեն գործում եւ կկալանավորեն, Թորոսյանը նշեց. «Ես հարցաքննության չեմ հրավիրվել»:
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում