Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կբողոքարկեն Քոչարյանին կալանավորելու դատարանի որոշումը

Հուլիս 28,2018 00:42

Քիչ առաջ Շենգավիթի դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրեց: Այս մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի պաշտպանը՝ Արամ Օրբելյանը: Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը նույնպես չմեկնաբանեց, թե նախաքննական մարմինն ինչ հիմք ներկայացրեց դատարանին Քոչարյանին կալանավորելու:
«Եթե ես խոսեմ, կստացվի ընկերներիս հետ պայմանավորվածությունը դրժեցի»,-ասաց պարոն Սահակյանը: Նրա խոսքով, վաղը ասուլիս են հրավիրելու, իսկ չխոսելու պատճառն ընդամենը նախապատրաստվելն է, որ «հանկարծ չսխալվեի եւ չհրապարակի նախաքննության գաղտնիք եւ ենթարկվի քրեական պատասխանատվության»:

Ռուբեն Սահակյանն ասաց, որ դատարանի որոշումը սպասելի էր. «Իհարկե սպասելի էր…, ախր գիտեք, որ ես հայհոյանք տվող եմ»: Ասաց նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ դատարանի որոշմանը «շատ հանգիստ» արձագանքեց: Ռուբեն Սահակյանը նաեւ ասաց, որ բողոքարկելու է դատարանի որոշումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031