Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

Հուլիս 28,2018 00:22

Մոտ 9 ժամ տեւած դռնփակ նիստից հետո Շենգավիթի դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել: Այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Նա չմեկնաբանեց, թե նախաքննական մարմինը Քոչարյանին կալանավորելու համար ինչ հիմնավորում է ներկայացրել: Փաստաբանը չասաց նաեւ, թե բողոքարկելու են դատարանի որոշումը թե ոչ: Միայն ասաց, որ վաղը հանդես կգան մամուլի ասուլիսով:

Այսօր վաղ առավոտից դատարանը քննում էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցը: Նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը՝ ՀՔԾ-ն: ՀՀ Երկրորդ նախագահը մեղադրվում է մարտի 1-ի գործով: Ըստ ՀՔԾ-ի, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքն է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Մարտի 1-ին 10-ը քաղաքացի սպանվեցին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031