Լրահոս
Օրվա լրահոսը

Անենթակա օր

Հուլիս 28,2018 16:00

Դեմս կանաչ, ծաղկած աշխարհը, որ վետվետում է ամառային արեւի հավերժական, բայց անցողիկ խաղի մեջ, ես նստած նայում էի յոթհազարամյա բագինի բարձունքից, որը վաղուց արդեն քրիստոնեական սրբավայր է…

Նայում էի մեր հին երկրի գոչգոչան, կենդանի ջրերին եւ մտածում.
Երեւի թե ճիշտ է, որ շղթան այնքանով է ամուր, ինչքանով ամուր է նրա թույլ օղակը: Այսինքն թե՝ շղթան պահողը եւ քանդողը նույն թույլ օղակն է:
Մտածում էի նաեւ, թե ե՞րբ, մեր ցեղի երկար ճանապարհի ո՞ր հատվածում էր, որ վրիպեցինք, չկարողացանք աշխարհին մինչեւ վերջ ասել ի վերուստ տրված այն խոսքը, որ մեզ էր նախասահմանված:

Առաջինն ընդունեցինք քրիստոնեությունը, բայց մնացինք կիսահեթանոս, աղոթեցինք օտարամուտ սրբերի՝ մեր իսկ կառուցած տաճարներում՝ մոռանալով մեր սրբերին, եղանք հնագույն գրի ստեղծողներից մեկը եւ առաջին գրքերը գրեցինք մեր թագավորների դեմ…

Մոռացանք պահպանել մեր ունեցածը եւ ողբաձայն սիրեցինք մեր կորուստները:
Ու ամեն անգամ ճակատագրական պահերին քանդվեց մեր կյանքի շղթան, եւ մենք չփորձեցինք էլ հասկանալ, ձեւակերպել, թե որն է մեր ներսի թույլ օղակը. դա պարտադրվա՞ծ թուլություն էր, թե՞ չգիտակցված: Եվ գործելու փոխարեն սովորեցինք խոսքի փուչ պոպոքներով մխիթարել իրար…
Տե՛ր Աստված, ինչպե՛ս եմ ատում գոյատեւել բառը: Ինչո՞ւ գոյատեւել եւ ոչ թե ապրել պարզապես, ինչպես մյուս ազգերը: Եվ այսպես ինչքա՞ն պիտի մնանք որպես Աստծու պատկերով ստեղծված աննպատակ արտահայտություն, թե՞ մեր նպատակը վաղուց մնացել է ետեւում:

Ստացվում է այնպես, թե այնքան շատ ենք շտապել, որ անցել ենք մեր նպատակի կողքով ու հիմա մոլորվել, թե ինչ էինք ուզում եւ ուր էինք ուզում հասնել: Այնինչ վաղուց է եկել ժամանակը՝ գտնելու եւ ամրացնելու մեր ներսի թույլ օղակը, ժամանակը՝ հենվելու սեփական ողնաշարի վրա ու քայլելու, քայլելու, քայլելու ու գնալու առաջ…
Երեւի թե հնագույն բագինի ներկայությամբ հոգիդ ազատագրվում է երկրորդականից, եւ այդ բարձունքից աշխարհն ավելի թափանցիկ է երեւում… եւ հիմա այս անենթակա օրվա միջով անհայտ, բայց ենթադրելի հեռուներից ձկան նման լողալով գալիս, գալիս ու ինձ է քսվում մի տարօրինակ միտք.
Մե՞նք ենք ընտրել մեր նպատակը, թե՞ ուրիշ մեկը՝ ԱՆԵՆԹԱԿԱՆ, որը, գալով մեր ետեւից, առաջնորդում է մեզ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

27.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Որպեսզի գիտակցենք մեր դարավոր սխալները,նախ պետք է հասկանանք ինչու ?հրեաների կողմից ստեղծվեց քրիստոնեական ուսմունքը՝դա ամենամեծ ծրագիրն է,որ հրեաները նախագծել են իրենց հարևան պետությունների ժողովուրդների համար:
    Մովսեսը եգիպտական գերությունից իր ժողովրդին ազատագրելուց հետո ,որպեսզի ստրուկ ծնված-մեծացած հայրենակիցներին Իսրայել չտանի,40 տարի շրջում է անապատում,վերջին ստրուկը մահանալուց հետո վերադառնում են իրենց հայրենիք և ստեղծում են բարգավաճ երկիր:Դրան հաջորդում է հարևան թագավորությունների ասպատակությունները,թալանը,տարիներով ստեղծվածի կործանումը…..
    Հրեաները հասկացել էին,որ միայն իրենց աշխատասիրությունը,ձեռներեցությունը և կամքը քիչ են խաղաղ և հանգիստ ապրելու համար՝ստեղծեցին շրջապատող ագրեսիվ պետությունների ժողովուրդների համար՝Քրիստոնեական ուսմունքը և առաքյալներ/միսիոներներ/ուղարկեցին նրանց վերափոխելու համար:Սակայն քրիստոնեություն ընդունածները հրեաներին մեղադրեցին Քրիստոսին դավաճանելու համար և շարունակեցին նրանց հալածել դավաճանության մեղադրանքով…..Հետո ստեղծվեց մուսուլմանական ուսմունքը՝քրիստոնյաների դեմ պայքարելու համար,հետո մարքսիստականը,բոլշևիկյանը ևայլն ուսմունքներ՝նպատակը մեկն էր,որ իրենց հանգիստ թողնեն:Նրանք իրենց նպատակին հասան Ամերիկա աշխարհամասում՝ազգերի և տարբեր ժողովուրդների իրավահավասարության սկզբունքի վրա հիմնված ԱՄՆ սահմանադրության շնորհիվ՝նրանք համոզված էին,որ իրավահավասարության պայմաններում իրենք առաջինն են լինելու,որը և ապացուցվեց հետագա տարիների ընթացքում….Իսկ մենք?՝:Մենք մշտապես ուրիշի պարանով ենք իջնում հորը,այդ ուրիշը իր պարանը վերցնում գնում է՝մենք մնում ենք հորում:Դարերով չարչարվում,հորից դուրս ենք գալիս և մեկ ուրիշի պարանից կախվում,հաշվի չառնելով նախորդի դառը դասերը….Եվ այսպես ապրում ենք դարերով……

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031