Ավետիք Իշխանյանը «Առավոտում» հրապարակված «Այս անգամ՝ ճշտով» նյութում անդրադարձել էր «Վեդի Ալկոյի» սեփականատեր, նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանի հարցազրույցին եւ այսպիսի հարցադրում արել՝ «Այդ ե՞րբ է սույն երկրապահը մասնակցել մարտերին և «փամփուշտի մի հատ սուլոց» լսել»:
Այս արտահայտությունը վրդովվեցրել է Ղազարյանի մարտական ընկերներին: Ասկերանի ներկայիս քաղաքապետ, Ասկերանի շրջանի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Աղաջանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ղազարյան Մանվելը էն բացառիկ անձնավորություններից է, որին չեմ ասում իշխանավորները, պաշտոնյա մարդիկ, այլ շարքային մարդիկ, մարտական ուղի անցած տղերքը բոլորը հարգում եւ պատվում են: Այդ մարդը Գրիգոր Գրիգորյանի հետ ջոկատի տղաների հետ միասին 89-ից առաջին անգամ եկել են Արցախ, Ասկերան, Ասկերանի մատույցներում Քարագլխից, Աղդամի դիմացի մոտակա գյուղերում մարտական հերթապահություն են անցկացրել, Շուշիի ազատագրմանն են մասնակցել, անձամբ Մանվել Ղազարյանը Շոշ գյուղի ուղղությամբ մտել է, երբ տեսել է, թե ինչպես է թուրքը իր մարտական ընկերոջը, Մարտիկ է անունը, վիրավորում, Ղազարյանը կրակում է ու այդ թուրքին սպանում: Ո՞նց կարելի է ասել փամփուշտի ձեն չի լսել՝ մարդը Շուշիի ազատագրմանը մասնակցել է, Լաչինի մարտերին մասնակցել է, Ասկերանի ուղղությամբ մասնակցել է, Հորադիզի ուղղությամբ մասնակցել է: Ինքը, լինելով տան թաք տղեն, քիչ թե շատ ապահով ընտանիքից, ինքը էդ ամեն ինչը անտեսելով՝ եկել է իր ընկերների, մեր արցախցիների հետ միասին մեր հայրենիքը պաշտպանել: Հիմա մեզ համար ցավալի է, որ այդ մարդուն որակումներ են տալիս, տճահ խոսքեր են ասում»:
Աղաջանյանը պատմեց, թե ինչ աջակցություն է ցույց տվել Մանվել Ղազարյանը Արցախին, պատերազմից հետո անգամ զոհված ազատամարտիկի շիրմաքար է գցել. «Բազմաթիվ ընտանիքների օգնություն է ցուցաբերել ահագին ժամանակ, մինչ այսօր: Ապրիլյան պատերազմի ընթացքում էլ էդ մարդն իր աջակցությունը ցուցաբերել է, դիրքերում է եղել մեզ հետ, իր հետ նաեւ օգնություն է բերել բանակի տղաների համար: Ու ինչ ինքը արել է, բերել է ոչ թե ցուցադրական, այլ բերել ու տվել է իր մարտական ընկերներին: Սոչիից 10-ից ավել ՈԻԱԶ էին ուղարկել, որից մեկը՝ հատուկ Մանվել Ղազարյանին են ուզել նվիրել: Ինքն ասեց՝ ինձ պետք չի, ՈՒԱԶ-ն ինչ եմ անում, բերել, մեզ են տվել: Խաղաղ ժամանակ այդ մեքենան մեր քաղաքի համար է ծառայում, սրված ժամանակ՝ բանակին: Ինքը, եթե շահադիտական նպատակներ ունենար, չէր անի այս ամենը, այդ ՈՒԱԶ-ն էլ կթողներ իրեն՝ մնացածի նման»:
Աղաջանյանն ասաց, թե ինչպես են մյուսներն իրենց բիզնեսի եկամուտը դրել խաղատներ են սարքել, իսկ Մանվել Ղազարյանն այդ փողը «դրել է Եղեգնաձորի սարերում ճանապարհ է սարքել, ջուր քաշել, խաղողի այգիներ տնկել ու Արենի խաղողով համաշխարհային արենայով պայքար է տանում, որ մեր հայ ազգը ներկայացնի ու շատ լավ է ներկայացնում՝ իր խմիչքներով: Նման մարդու կպնելը շատ սխալ է»:
Դիմելով պարոն Իշխանյանին՝ նա ասաց. «Մարդ է, կարող է լավ չի ճանաչում Ղազարյանին, մենք հլը որ ուզում ենք մեզ կոռեկտ պահենք, կարող է մարդ է, հետը նստենք, զրուցենք, ինքն էլ ընդունի էդ սխալ բաները»:
Աղաջանյանը դրվագներ պատմեց, թե ինչպես են Ասկերանում հարգում ու սիրում Ղազարյանին, նրա մարտական զոհված ընկերներից մեկի հայրը, որը կույր է, անգամ հեռվից լսելով Ղազարյանի ձայնը՝ ճանաչում է, այնքան է գնացել ու եկել՝ չմոռանալով իր զոհված ընկերներին ու նրա ընտանիքի անդամներին:
Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանին, ազատամարտիկը պատմեց, թե ինչպես է Վազգեն Սարգսյանը եկել ու «դուխ տվել» իրենց. «Էդ մարդու ներկայությունը, դուխը հերիք էր, որ 10 հոգով հազար թուրքի դեմ կռվեն, այդ մարդուն ուրանալը շատ սխալ է: Մենք չենք արդարացնում տուշոնկա-սգուշյոնկի գողությունը, դա մեզ համար էլ է տհաճ երեւույթ, բայց մենք զգում ենք, որ այդ անվան տակ միտումնավոր բան է գնում երկրապահին ցեխոտելու: Հետաքրքիր է, այդ մարդը, որը խոսում է, Ղարաբաղի տեղը գիտի՞, վապշե զենք բռնած կա՞ կյանքում, ինչ-որ մի տեղ պոստ գնացած կա՞ կյանքում, որ երկրապահի հասցեին ուզում է բան խոսի: Երկրապահում հազարավոր մարդիկ կան, որ պատիվ են համարում թեկուզ վիրավորվելով, զոհվելով՝ էս ազգի համար էս ազատությունը բերելը: Հիմա անցածը զրո են արել, 4 տարին մոռացել, էն 4 օրը ասում են 800 հա ենք հետ տվել ու այդ մարդկանց մարտական ուղին զրոյացնո՞ւմ են: Թե Մանվելը ինչ արեց՝ Մանվելը շատ բան է արել սխալ, մենակ տուշոնկա չի տարել ու Մանվելին բերել սարքել են Մանվել, հիմա էլ ասում են՝ էհ, սաղ երկրապահն ուրեմն սենց ա: Երկրապահում էնքան պարյադչնի, ազնիվ, օրվա հացով ապրող մարդիկ կան, իրենց ճակատի քրտինքով ապրող: Եթե չեն ճանաչում, թող գան Ղարաբաղ, ես պատրաստ եմ տանել ցույց տալ նման տղոց: Երկրապահը մենակ ջիպերով ֆռացող, ալան-թալան անողները չեն: Իսկ Ղազարյան Մանվելը էդ թալանողների հետ օբսալյուտնո կապ չի ունեցել: Ինքը միշտ հարգել, պատվել է: Ղարաբաղ-Հայաստան ներքին խոսակցությունները, որ տասնը քանի տարի է եղել, մեր մեջ նման բան չի եղել, մեր մոտ եղել է ախպերությունը: Մենք հանձինս իրեն Հայաստան երկիր ենք ընդունել, Հայաստանը մեր մեջ տպավորվել է որպես գաղափար, մինչեւ այդ մենք մի քիչ կտրված ենք եղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հուզվեցինք…
89-ից 94 պատերազմի ժամանակ ազերու վրա կրակելը հասկանալի է, բայց երկրապահը կարող է՞ պատասխանել 3 հարցի
ա) քանի մագազին է կրակել Երեւանում ցույցերի ժամանակ
բ) քանի՞ սեւազգեստ մայր ու կին է ծեծել դուբինկով ցույցերի ժամանակ
գ) քանի՞ օբեկտ է ( կաֆե, ստադիոն, գործարան ) ստացել որպես 30 արծաթ ընտրակեղծիք կատարելու համար սկզբում լեւոնի հետո ռոբի ու սերժիկի համար
КАРЕН нужно обвинять конкретных людей в конкретных поступках.Даже сын за отца не в ответе а вы хотите чтобы вся организация отвечала за содеянное одним или несколькими членами этой организации,Если бы это была бы какая то партия еще можно было исключить такого человека из нее,но ведь здесь такая организация,которая обьединяет в себе всех тех,кто воевал и принес победу нашему народу.Война откладывает особый отпечаток на сознание людей-одних она делает жестокими, другие же начинают ценить все прекрасное и знают цену этой жизни и каждого человека.Так что давайте не будем ,,мешать государственную шерсть с личной,,!