Հուլիսի 27-ին ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընդհանուր համակարգող Վահագն Մելիքյանը հանդիպեց Ֆրանսիայի նախագահի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Ժան-Մարկ Բերթոնի հետ։
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ներառյալ ԱԳՆ աշխատանքային խմբի և քարտուղարության կողմից կատարվող աշխատանքները։ Անդրադարձ կատարվեց նաև գագաթաժողովին շրջանակներում անցկացվելիք միջոցառումների կազմակերպչական հարցերին և դրանցում ֆրանսիական կողմի ներգրավվածության հնարավորություններին։
Հյուրի խնդրանքով՝ Վահագն Մելիքյանը ներկայացրեց Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ ձևավորված` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը և իրականացվող աշխատանքների ծավալը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ