Այսօր առավոտից դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցը: Դռնփակ նիստը տեւեց 9 ժամ, որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Դատարանի որոշումը կլինի մի քանի ժամից: Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները որեւէ մանրամասն չեն հայտնել դատական նիստից:
Ռոբերտ Քոչարյանն այս պահին ազատության մեջ է, նա հեռացել է դատարանի դահլիճից:
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը՝ ՀՔԾ-ն: ՀՀ Երկրորդ նախագահը մեղադրվում է մարտի 1-ի գործով: Ըստ ՀՔԾ-ի, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքն է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով 10-ը քաղաքացի զոհվեցին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Մարտի 1-ին 10-ը քաղաքացի սպանվեցին: »
անոնցմէ մէկը զինուոր էր, մէկն ալ ոստիկան
թերեւս իմաստալից մանրամասնութիւններ…