«Տասը տարի շարունակ բոլորս` հասարակությունը, քաղաքական ուժերը, սպասել են այն պահին, թե երբ է գալու ճշմարտության պահը եւ «Մարտի 1»-ի ոճրագործության արդար դատական գործընթացի: Բայց, զարմանալիորեն, այժմ երկակի զգացողություններ ունեմ: Մի կողմից հստակ է`Ռոբերտ Քոչարյանն իր մեղքի պատասխանատվության հստակ բաժինն ունի այդ ոճրագործության մեջ: Մյուս կողմից, մարդկայնորեն, երեկ, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նայելուց հետո մի տեսակ խղճանք զգացի մի մարդու նկատմամբ, ով տարիներ շարունակ համարվում էր անխոցելի մարդ, որին հասնելը շատ դժվար է: Ես տեսա ընկճված, հուսահատված, կոտրված մարդու, որը եղել է մեր երկրորդ նախագահը»,- Aravot.am-ի հետ զրույցում 2008 թվականի «Մարտի 1»-ի նախաքննության վերաբացման եւ այդ համատեքստում ընթացող գործողությունների մասին կարծիք հայտնեց այն ժամանակ ՍԴՀԿ ատենապետ, Համաժողովրդական շարժման անդամ Լյուդմիլա Սարգսյանը:
Հիշեցնենք, երեկ, այս գործի շրջանակներում, իբրեւ վկա, հարցաքննության էր հրավիրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրան, սակայն մեղադրանք առաջադրվեց`ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ապա`կալանավորելու միջնորդություն ուղարկելով դատարան: Որոշում դեռ չկա: Դատարանն այսօր քննում է նաեւ նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը: Յուրի Խաչատուրովը հարցաքննվել է երեկ, նրան եվս մեղադրանք է առաջադրվել`այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, ՀՀ-ի սահմանադրական կարգը տապալելու համար: Հիշեցնենք, որ Խաչատուրովը Մարտի մեկի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երեւանի կայազորի պետի պաշտոնը, իսկ ապրիլին նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ:
Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել եւ հետախուզում հայտարարվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ:
Լյուդմիլա Սարգսյանը վստահ է`Ռոբերտ Քոչարյանը գիտե իր մեղքի չափն այս ամենում եւ տարակուսում է`եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի նման պահվածքը եւ իշխանության փոխանցումը Սերժ Սարգսյանին, արդյոք, տեղի կունենայի՞ն մարտիմեկյան իրադարձությունները:
Նա չի հասկանում, թե ինչո՞ւ էր «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ռոբերտ Քոչարյանը փորձում իջնել այն աստիճան, որ մեղքի իր բաժինը փորձում էր կիսել բոլորի հետ`չվերցնելով իր մեծ բաժինը: «Դա ինձ մոտ խղճահարություն առաջացրեց»,- ասում է մեր զրուցակիցը`հավելելով, որ այդ գործում Ռոբերտ Քոչարյանին սատար է կանգնել խորհրդարանը`լուռ համաձայնություն տալով արտակարգ դրության մտցնելուն, միաձայն, բացառությամբ «Ժառանգություն» խմբակցության, կողմ քվեարկելով նախկին պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին Խաչատուր Սուքիասյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Ասում է`բոլորն էլ անպատասխանատու վերաբերմունք են ունեցել: Հիշեցնում է, մի առիթով, իր ելույթներից մեկում, խորհրդարանականներին դիմել է`ասելով, որ իրենց վրա դեռ անմեղության կանխավարկածը տարածվում է`ընդունեք, որ մեղք եք գործել, ապաշխարեք. Հակառակ դեպքում հանցակից եք դառնում ոճրագործությանը: «Մեղսակիցների, հանցակիցների շարքը բավական լայն է եւ որքան երեկ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հասկացա, նա իրեն մեղսակից է դարձնում Սերժ Սարգսյանին, Միքայել Հարությունյանին, լուսահոգի Գորիկ Հակոբյանին… Սա շատ լուրջ գործընթաց է լինելու, որը մի կողմից դրական է, քանի որ դաս է լինելու գալիք իշխանությունների համար`իրենց լիազորությունները գերազանցելով ժողովրդի նկատմամբ ապօրինություններ եւ ոճրագործություններ իրականացնելու մասով, մյուս կողմից`տպավորություն կա, որ մենք մեր կյանքի քսան տարիները ջնջում ենք: Ես կարծում եմ, որ երկրորդ նախագահը կնստի մեղադրյալի աթոռին. հիմքերը բավական ամուր են: Ու չի բացառվում, որ սա շարունակություն ունենա եւ բոլոր նրանք, ովքեր անցած քսան տարիներին իշխանության առաջնագծում են եղել, հեղինակություններ են եղել, այժմ հեղինակազրկվում են: Շատ ցավալի բան է, տխուր իրավիճակ, բայց «մարտի 1»-ը չէր կարող չբացահայտվել»:
Դիտարկմանը, որ պետականության հեղինակությունը վտանգած եւ զարգացումը ետ գցած էլի իրադարձություններ են եղել, գուցե պետք էր 1990-ականներից սկսել, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Եթե կան փաստեր, որոնք կարող են հանցագործության հիմք հանդիսանալ`բավարար ապացույցներով, բնականաբար, բոլորն էլ պետք է պատասխան տան: Բայց, կարծում եմ, այս շրջապտույտի մեջ մտնելով, մենք կարող ենք չեզոքացնել մեր առաջխաղացման հնարավորությունը: Առայժմ պետք է բավարարվենք «մարտի 1»-ի բացահայտմամբ եւ պետք է առաջ նայենք: Կգա ժամանակը, որ «հոկտեմբերի 27»-ն էլ կդառնա օրակարգային հարց: Բայց ցնցումները չափից դուրս շատ են: Չի կարելի երկրի ներսում այդքան կրքեր բորբոքել. չէ՞ որ մի կողմը չէ, որ ձգտում է արդարության եւ արդար վրեժխնդրության: Հակառակ կողմն էլ մեծ քանակ է կազմում: Այստեղ վտանգներ եմ տեսնում, եթե բոլոր ուղղություններով սկսենք բացահայտումներ. Հայաստանը քաոսի կվերածվի: Պետք է ողջամտությունը չկորցնենք: Տվյալ դեպքում, մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական բացահայտումը բխում է պետականության եւ հանրության շահերից: Ոչ մի կաթիլ արյուն անպատասխան չպետք է մնա, հատկապես նման բացահայտ հանցագործությունը: Հույս ունեմ, որ տասը զոհերի հոգիները վերջապես կհանդարտվեն»:
ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն այսօր հայտարարություններ էին տարածել`Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը համարելով քաղաքական եւ ոչ հիմնավոր: Լյուդմիլա Սարգսյանը հիշեցնում է, որ այդ քաղաքական ուժերը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք իշխանական կոալիցիայում են եղել եւ հասկանում են, որ որոշակի պատասխանատվության բեռ էլ իրենց վրա պետք է դրվի. «Ցանկանում եմ, որ մեղադրանքի հիմքերն այնքան ամուր լինեն, որ որեւէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե վենդետա է հուսով եմ, այդպես էլ կա եւ իրոք արդարադատություն կիրականացվի. դրա իրավունքը ունի ամեն մի քաղաքացի`լինի Ռոբերտ Քոչարյանը, թե այլ մեկը: Հուսով եմ, Հայաստանն այլեւս հետքայլ չունի դեպի անարդար վճիռներ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«որոշակի պատասխանատվության բեռ էլ իրենց վրա պետք է դրվի»…
իսկ այդ աղետալի դէպքերի կապակցութեամբ, եթէ լինի ամբողջական ու անկողմնակալ, ուղղամիտ քննարկում, որեւէ պատասխանատվութիւն պիտի չդրուի՞ այժմու Վարչապետին վրա՞յ… իսկ Պարոն Լեւոնի՞ն… որուն ՀԱԿ-ն ալ այսօր, քարրորդ դար վրէժխնդրութեամբ, իր կատարեալ ատելութիւնը թքում է այն անձին վրայ որ գոնէ Հայաստանը ձերբազատեց նշեալ Լեւոնից…
ամօթ բոլորիդ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/27/972602/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Ջ.Կիրակոսյանի կողմից հրատարակաված այդ հեռագրի տեքստը.
«17 Հունիսի, 1918թ., Երևանից
Հեռագիր
Նորին գերազանցություն Մեծարգո Օտոմանյան կայսրության զինվորական մինիստր` Էնվեր փաշային,
Կոստանդնուպոլիս.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու ձերդ գերազանցութեանը, հանուն մեր բարեկամութեան, իրազեկ դարձնել ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնիլ Ջուլֆայի կամուրջը և Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն և հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության Նախագահ`Հ. Քաջազնունի,
Հայաստանի Հանրապետության զինվորական Մինիստր` Արամ փաշա Մանուկյան,
Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ`Սահակյան:
«Նեմեսիս» — գործողություն՝ որի նպատակն էր պատժել 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրական պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին: Կազմակեպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Ծրագիրը Նեմեսիս է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը եղել է դավաճան եվ միչեվ առ այսօր դավաճանում են եվ պաշտպանում է ազգի տականքներին:Ժաանակն է այդ կասակցության գործնեությունով զբաղվի դատախազությունը եվ շատ փաստեր կպարզվի նրանց սեվ գործերից:
ՀՊԿ -ի իրավաբանական բաժին: