Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Գործարանային փողոցի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վեոլիա Ջուր ՓԲԸ