Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» կարող է փոխհատուցել նաև 2016 և 2015 թվականներին զոհված զինծառայողների ընտանիքներին և մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին

Հուլիս 27,2018 19:55

Այսօր՝ հուլիսի 27-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ընթացիկ գործունեությանը նվիրված  աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարումը, ըստ որի, անհրաժեշտ էր դիտարկել հիմնադրամի կողմից   նաև 2016 թվականին զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը։ Քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ Հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցները բավարար են լուծել այդ խնդիրը ոչ միայն 2016, այլև 2015 թվականի համար։

Նիստի ընթացքում որոշում է կայացվել ներկայացված առաջարկները քննարկել հիմնադրամի առաջիկա հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում։

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031