Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց՝ հիվանդանոցում. Պահանջում են Արա Մինասյանին վերականգնել տնօրենի պաշտոնում

Հուլիս 27,2018 18:50

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակազմն այս պահին բողոքի ցույց է անում, ի պաշտպանություն արդեն նախկին տնօրեն Արա Մինասյանի, որը քիչ առաջ ազատվել է աշխատանքից: Մինասյանի ՝ աշխատանքից ազատվելու մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը եւ դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։ Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասված է նախարարի հայտարարության մեջ, ինչպես նաեւ մանրամասն ներկայացվել է, թե ինչ բնույթի խախտումներ են արձանագրվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս հիվանդանոցում նախարարությունը մի քանի հարյուր միլիոն դրամի խախտումներ եւ չարաշահումներ է հայտնաբերել:

Aravot.am-ի հետ զրույցում հիվանդանոցի մամուլի քարտուղար Քրիստինե Նանյանն ասաց, որ հիվանդանոցի կոլեկտիվն ու այդտեղ բուժծառայություն ստացած քաղաքացիները բողոքի ցույց են անում եւ պահանջում են, որպեսզի նախարարն այցելի հիվանդանոց եւ հանդիպի նրանց հետ. «Մենք պահանջում ենք, որպեսզի Արա Մինասյանը վերականգնվի հիվանդանոցի տնօրենի պաշտոնին: Այստեղ է նախարարության ներկայացուցիչը, բայց մենք պահանջում ենք նախարարը գա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031