Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Ղազարյանն այն եզակիներից է, ով միշտ ըմբոստացել է. Սուրեն Սարգսյանի անդրադարձը՝ ներքաղաքական զարգացումներին

Հուլիս 27,2018 19:00

Մանվել Գրիգորյանի կատարած ապօրինությունների վերաբերյալ բացահայտումներից ու նրա ձերբակալությունից հետո, երեկ տեղի ունեցած զարգացումներն, իրենց աննախադեպությամբ և աղմկահարույց լինելով,  կարելի է համարել վերջին ամիսների և գուցե տարիների ամենասպասելի և միևնույն ժամանակ՝ ամենաանսպասելի իրադարձություններից: ՀՀ նախագահի պաշտոնը տասը տարի զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը վերջապես հարցաքննվեց, և նրան կալանավորելու որոշում կայացվեց:

Այս գործընթացի լրջությունն  ու անհրաժեշտությունը չգնահատելը, դրական չարտահայտվելը օրվա իշխանությունների և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հասցեին, անթույլատրելի կլինի:

Մեկ այլ միտում է նկատվում, սակայն, վերջին ամսվա ընթացքում, որի մասին անհրաժեշտ է ժամանակին բարձրաձայնել և որևէ պարագայում չթույլատրել, որպեսզի այն դառնա մեր հետագայի, մեր, ինչպես ասում են, այլ Հայաստանի բաղկացուցիչներից: Շատերն այսօր իրենց պարտքն են համարում, որպես թավշյա հեղափոխության մասնակից կամ համակիր, ցեխ շպրտել, սևացնել, «գործ տալ» այն մարդկանց վերաբերյալ, ովքեր տարիներ շարունակ, անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին, չեն լքել իրենց հայրենիքը, աշխատել են, ստեղծել, պայքարել, գործարարությամբ զբաղվել կամ արվեստով, զինուժով կամ գիտությամբ:

Երեկ մամուլում և համացանցում վարկաբեկիչ արտահայտություններ և գնահատականներ հանդիպեցի նաև ազատամարտիկ, գործարար Մանվել Ղազարյանի հասցեին:

Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:

Սուրեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Պարոն Սարգսյան
    շատ տհաճ տպավորություն ստացա ձեր վերջին տեսանյութից,
    Ավետիք Իշխանյանի մասին ձեր կարծիքները տեղավորվում են
    90- ականների ձեւավորած մթնոլորտում
    լեդի հակոբներ, ծաղիկ ռուբոներ բուռնաշներ շմայսեր
    ջհանգիրյաններ մուշեղ սաղաթելյաններ լիսկաներ
    ահա ոչ լրիվ ներկապնակը « կռված տղերքի» որ մեր դեմ խաղ չկա լոզունգով
    95 թվից կեղծեցին պղծեցին թալանեցին ու փչացրին հաղթանակն ել ազատամարտիկի վեհ գաղափարն էլ
    Ավետիքի պայքարը սա է, իսկ երկրապահի անունը սեւացնում են հենց իրենք
    ժողովրդին հարստահարած «կռված տղերքը»

  2. Կարեն says:

    89-ից 94 պատերազմի ժամանակ ազերու վրա կրակելը հասկանալի է, բայց երկրապահը կարող է՞ պատասխանել 3 հարցի
    ա) քանի մագազին է կրակել Երեւանում ցույցերի ժամանակ
    բ) քանի՞ սեւազգեստ մայր ու կին է ծեծել դուբինկով ցույցերի ժամանակ
    գ) քանի՞ օբեկտ է ( կաֆե, ստադիոն, գործարան ) ստացել որպես 30 արծաթ ընտրակեղծիք կատարելու համար սկզբում լեւոնի հետո ռոբի ու սերժիկի համար

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031