Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս տարի «Գազպրոմ Արմենիան» ավելի քիչ հարկ է վճարել, «Լիդիան Արմենիան» ավելի շատ

Հուլիս 27,2018 18:04

1000 խոշոր հարկատուների ցանկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել:

Պետական եկամուտների կոմիտեի՝ ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում անցյալ տարվա հունվար-հունիս ամիսներին իր վճարած հարկերով՝ 24 միլիարդ 469 362.5 դրամով առաջին տեղում «Գազպրոմ Արմենիան» է եղել, այս տարի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը վճարել է 24 միլիարդ 642 միլիոն 595. 4 հազար դրամ հարկ: Այս տարի «Գազպրոմ Արմենիան» ավելի քիչ հարկ է վճարել՝ 20 միլիարդ 736 միլիոն 254 հազար դրամ՝ հայտնվելով երկրորդ տեղում: Գրանդ Տոբակոն այս տարի 3-րդ տեղում է, անցյալ տարվա երկրորդ հորիզոնականի փոխարեն: Հայաստանի էլեկտրական ցանցերը, որը անցյալ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 3-րդ հորիզոնականում եւ վճարել է 11 միլիարդ 880 միլիոն 294 ,6 հազար դրամ, այս տարի հայտնվել է 9-րդ տեղում եւ պետությանը վճարել 6 միլիարդ 518 միլիոն 982, 5 հազար դրամ:

Սամվել Ալեքսանյանին պատկանող Ալեքս Հոլդինգը նույնպես այս տարի դիրքերը զիջել է՝ անցյալ տարվա 4-րդ տեղից իջել է, այս տարի ցանկում հայտնվելով 7-րդ հորիզոնականում: Ալեքս Հոլդինգն այս տարի վճարել է 7 միլիարդ 678 միլիոն 256,8 հազար դրամ հարկ: Անցյալ տարի այս ընկերությունը պետբյուջե է վճարել 11 միլիարդ 263 միլիոն 740,8 հազար դրամ:

Հարկատուների ցանկում այս տարի դիրքերը բարելավել է նաեւ «Սի Փի Էս ՕԻԼ Քորփորեյշն»-ը: Նախորդ տարվա 7-րդ տեղից այս ընկերությունը հայտնվել է 5-րդ հորիզոնականում: Հարկերը նույնպես ավելի է վճարել: 2017-ի նշյալ ժամանակահատվածում «Սի Փի Էս ՕԻԼ Քորփորեյշն»-ը վճարել է 6 միլիարդ 187 միլիոն 544.1 հազար դրամ, այս տարի՝ 8 միլիարդ 166 միլիոն 858,1 հազար դրամ:

ՄՏՍ ընկերությունը, որը հանրությանը հայտնի է ՎիվաՍել ապրանքանիշով թե անցյալ տարի եւ թե այս տարի ցանկի 11-րդ տեղում է, սակայն այս տարի ավելի շատ հարկ է վճարել, քան՝ նախորդ: ՄՏՍ-ի այս տարվա հարկերը 5 միլիարդ 631 միլիոն 753,7 հազար դրամ են կազմել, անցյալ տարվա վեց ամսվա կտրվածքով՝ 4 միլիարդ 657 միլիոն 256 հազար դրամ:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն անցյալ տարի ցանկի 39-րդ հորիզոնականում է եղել՝ վճարելով՝ 1 միլիարդ 627 միլիոն, 829,5 հազար դրամ, այս տարի 10 հորիզոնականով դիրքերն ամրապնդել է եւ նշյալ ժամանակահատվածում պետբյուջե վճարել 3 միլիարդ 199 միլիոն 298,1 հազար դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031