Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կառույցի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մեղադրանքի վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում: Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է կառույցի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Հուլիսի երկրորդ կեսին Յուրի Խաչատուրովը մեկնել է Երևան՝ 2008թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների գործով ցուցմունք տալու՝ վկայի կարգավիճակով: Այլ տեղեկատվության այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը չի տիրապետում»,- ասել է Զայնետդինովը:
Ավելի վաղ Հայաստանի հատուկ քննչական կոմիտեն մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրել ներկայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ