Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Mastercard-ի կողմից կազմակերպված «Innovation award» ֆորումում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է «Առաջին անhպում քարտերը Հայաստանում» անվանակարգում

Հուլիս 27,2018 17:22

Տեղի է ունեցել MasterCard միջազգային վճարային համակարգի  կողմից կազմակերպված «Innovation award» ֆորումը, որի ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Առաջին անհպում քարտերը Հայաստանում» անվանակարգում:

2017 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանի շուկայում մեկնարկեց MasterCard PayPass անհպում քարտերի թողարկումն ու սպասարկումը, ինչի շնորհիվ անկանխիկ վճարումը հնարավոր է կատարել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի առևտրային և սպասարկման կետերի Pay Pass (ալիք) լոգոտիպով տերմինալին ընդամենը մեկ հպման միջոցով:

PayPass անհպում վճարումների տեխնոլոգիան քարտային վճարումների իրականացման ամենաժամանակակից, արագ, մատչելի և ապահով եղանակներից է: MasterCard PayPass անհպում քարտերի առավելություններն են.

·         Անվտանգություն` վճարումն իրականացնելու համար կարիք չկա քարտը փոխանցել գանձապահին, այսինքն քարտապանը ամբողջությամբ վերահսկում եք վճարման գործընթացը` այդպիսով պաշտպանելով իր քարտի տվյալները և կանխելով հնարավոր զեղծարարության ռիսկը:

·         Հարմարավետություն` անհպում քարտով վճարումներ կատարելը շատ հեշտ է` ընդամենը պետք է քարտը մոտեցնել POS-տերմինալին, որն ունի առանց շփման քարտի ընթերցման տեխնոլոգիայի հնարավորություն, և վճարումը մեկ վայրկյանում կիրականացվի:

·         Արագություն` վճարումներն իրականացվում են ակնթարթորեն՝ POS-տերմինալին մեկ հպումով, իսկ 10 000 ՀՀ դրամը չգերազանցող գործարքների համար չի պահանջվում PIN կոդի մուտքագրում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և MasterCard միջազգային վճարային համակարգի  համագործակցությունն ունի արդեն 7 տարվա պատմություն, որոնց ընթացքում տարեցտարի այն կրել է առավել  շահավետ և արդյունավետ բնույթ երկու գործընկերների համար: Գործարկվել են մի շարք պրոդուկտներ, ծառայություններ և ակցիաներ, որոնք ուղղված են սպասարկման որակի, հաճախորդների հարմարավետության և շահավետության բարձրացմանը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031