Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից

Հուլիս 27,2018 17:11

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։ Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հաղորդել էր. «Առողջապահության նախարարության ենթակա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում ԱՆ կողմից անցկացվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով` 2016-2018թ.թ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է շուրջ 545 մլն դրամ:

Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներն ուղարկվել են դատախազություն՝ իրավական գնահատական տալու և անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար։

Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով պարզվել է հետևյալը.

1.         Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնություն

Սոցփաթեթի շահառուներն արտահիվանդանոցային պայմաններում անցնում են ամենամյա կանխարգելիչ բժշկական քննություն: Գրեթե բոլոր շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները ձևակերպվել են որպես հիվանդանոցային բժշկական օգնության թերապևտիկ դեպքեր: Ուսումնասիրող հանձնաժողովի կողմից իրականացվել են մի շարք հեռախոսազանգեր, որոնց ի պատասխան` գրեթե բոլոր շահառուները հայտնել են, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն չեն ստացել, այլ միայն հետազոտվել են: Մասնավորապես.

1) 2016թ. համար ուսումնասիրվել է  հիվանդանոցային 3027 դեպք, որից 2145 (71 տոկոս) դեպքը ենթակա չէր պետական բյուջեից վճարման: Պետական բյուջեի վնասը գնահատվել է 423,4 մլն դրամ:

2) 2017թ. համար ուսումնասիրվել է  հիվանդանոցային 350 դեպք, որից 244 (70 տոկոս) դեպքը ենթակա չէր պետական բյուջեից վճարման:  Պետական բյուջեի վնասը գնահատվել է 20,8 մլն դրամ:

2. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

Կազմակերպության պոլիկլինիկայում առկա մատյաններում գրանցված լաբորատոր-գործիքային հետազոտությունների քանակներից ավելի ներկայացված հաշվետվությունների արդյունքում պետբյուջեի վնասը գնահատվել է շուրջ 72,6 մլն դրամ:

3. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն

Ծառայությունում բացակայում են ստոմատոլոգիական ամբուլատոր քարտերը, բժշկական օգնության փաստաթղթային հիմնավորվածությունները, պացիենտների անձնագրերի պատճենները, սակայն նշված դեպքերը կազմակերպության կողմից ներկայացվել են հատուցման: Արդյունքում պետական բյուջեի վնասը գնահատվել է շուրջ 23,1 մլն դրամ:

4.Վերակենդանացման ծառայություն

Ծառայությունում ուսումնասիրվել է 120 դեպք` ընդհանուր 24,5 մլն դրամ գումարով: Առանձին դեպքերում կազմակերպությանը վճարվել են վերակենդանացման միջոցառումներ չպահանջող հիվանդությունների և վիճակների բժշկական օգնության դեպքերի համար: Արդյունքում պետական բյուջեի վնասը գնահատվել է շուրջ 5,0 մլն դրամ:

Միաժամանակ կազմակերպությունում առկա են բժշկական օգնության իրականացման կազմակերպման համար հաստատված չափորոշիչների (կազմակերպության աշխատակիցների աշխատանքի վարձատրման չափորոշիչի խախտումներ, հաստատված հաստիքացուցակների և փաստացի դրույքաչափերի անհամապատասխանություններ, վառելիքի ծախսի խախտումներ)  և գնումների մասին օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ։

Ուսումնասիրությունները շարունակվում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031