Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի սենատը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց սահմանող որոշման նախագիծ է ընդունվել

Հուլիս 27,2018 17:07

ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովը ընդունել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող որոշման նախագիծ։ Այդ նախագծով սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի նկատմամբ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկ ստանալու հարցում։

Որոշման նախագծի ներկայացման պատճառը՝ Թուրքիայում մարդու իրավունքի և կրոնի ազատության բնագավառներում թույլ տրված խախտումներն են։

Աղբյուրը ընդգծում է, որ մինչ որոշման նախագծի ընդունումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը՝ Թուրքիային սպառնացել էին պատժամիջոցներով։ Վերջիններս ասել էին, որ, եթե Թուրքիան ազատ չարձակի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ապա Վաշինգտոնը կդիմի պատժամիջոցների։

Վերոնշյալ նախագիծը ներկայացվել է ամերիկացի հանրապետական և դեմոկրատ մի շարք սենատորների կողմից։ Այդ սենատորների թվում է նաև ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Թենեսի նահանգից հանրապետական սենատոր Բոբ Քորքերը, ինչպես նաև Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեսը։ Աղբյուրի ընդգծմամբ՝ վերջինս աչքի է ընկնում հայամետ դիրքորոշմամբ՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում։

Թեմայի շուրջ Քորքերը ասել է.

«Երբեք չէինք ցանկանա նման նախագիծ ներկայացնել, բայց մենք զգուշացրել էինք, որ, եթե Թուրքիայի կառավարությունը չդադարեցնի ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ իրականացվող անօրինական ձերբակալությունները, ապա դրանք անհետևանք չեն մնա»։

Քորքերի խոսքերով՝ իրենց չի բավարարում Թուրքիայի դատարանի որոշումը, որով Բրանսոնի նկատմամբ բանտային կալանքի փոխարեն, սահմանվեց տնային կալանք։ Ըստ նրա՝ ամերիկացի հոգևորականը պետք է ազատ արձակվի։

Էնրդյու Բրանսոնը բողոքական եկեղեցու հովիվ է, որը 23 տարի միսիոներական առաքելություն է իրականացրել Թուրքիայում՝ մասնավորապես Իզմիրի բողոքական եկեղեցում: Կալանավորվել է 2016թ. դեկտեմբերի 9-ին Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսության մեղադրանքով:

Հուլիսի 26-ին թուրքական դատարանը Բրանսոնի խափանման միջոցը փոխել էր՝ սահմանելով տնային կալանք: Չնայած ԱՄՆը իշխանությունները ողջունել էին դատարանի որոշումը, այնուամենայնիվ, այն համարել էին ոչ բավարար

 

Աղբյուր`  Turkish Journal

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031