Հուլիսի 27-ին մահացել է Ադրբեջանի ԶՈՒ Ղազախի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1999թ․ ծնված Արիֆ Միքայիլ օղլու Մամմեդովը (Arif Mikayıl oğlu Məmmədov):Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լարտվակայքը։
Աղբյուրը հայտնում է, որ մահացածը Բեյլագանի շրջանի RTS ավանի (Rayon Təhsil Şöbəsi- շրջանի կրթության բաժնի) բնակիչ էր։
Զինծառայողի հարազատները նշել են, որ նա մահացել է հայկական կողմի գնդակից, սակայն կայքին մեկ այլ աղբյուր ասել է, որ իրականում տղային սպանել է իր ծառայակիցը, պատճառն էլ եղել է գաղտնաբառը չիմանալը։ Զինծառայողի մահվան հստակ պատճառը առայժմ մնում է անհայտ։
Նյութի մանրամասները կարդացեք razm.info-ի կայքում