Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչատուրովին չի պարզաբանվել մեղադրանքի հիմքն ու բնույթը». Պաշտպան

Հուլիս 27,2018 15:52

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընդմիջվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության դատական նիստը, քանի որ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պետք է ծանոթանա առաջադրված մեղադրանքին եւ պաշտպանական մարտավարություն մշակի: Ինչպես լրագրողներին հայտնեց Միհրան Պողոսյանը, նիստը վերսկսվելու է 18:00-ից հետո:

Փաստաբանը նաեւ նշեց, որ այսօր առավոտյան եւս նույն՝ կալանքի հարցով նիստ է հրավիրվել, սակայն Խաչատուրովը ծանուցված չի եղել, այդ պատճառով դատարան չի ներկայացել:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին առաջադրված մեղադրանքին, այն է՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալում, փաստաբանը նկատեց, որ քրեական օրենսգրքի այդ հոդվածն ուժի մեջ է մտել 2009թ.-ին, ասել է թե՝ Մարտի մեկի արյունալի իրադարձություններից մեկ տարի անց:

Միհրան Պողոսյանի խոսքով՝ Յուրի Խաչատուրովին մինչ այս պահը չի պարզաբանվել նրան առաջադրված մեղադրանքի հիմքն ու բնույթը, ուստի Խաչատուրովի համար մեղադրանքը պարզ չէ:

Հիշեցնենք, որ Խաչատուրովը Մարտի մեկի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երեւանի կայազորի պետի պաշտոնը, իսկ ապրիլին նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031