Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նա դատարան ներկայանալու պատճառները չպարզաբանեց, սակայն, ինչպես հայտնի է, նա Մարտի 1-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ միասին սահմանադրական կարգը տապալելու համար:
Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Խաչատուրովը ընդունո՞ւմ է մեղադրանքը, վերջինս պատասխանեց՝ չէ: Այլ հարցերի Յուրի Խաչատուրովը չարձագանքեց: Ենթադրաբար՝ դատարանը քննում է նրան կալանավորելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նույն դատարանում ընթանում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ