Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն պատասխանատվություն չի կրում, Մարտի 1-ի պատասխանատվությունը գործող իշխանության վրա է». Սերգեյ Բագրատյան

Հուլիս 27,2018 15:06

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին: Aravot.am-ի հարցին՝ Մարտի 1-ից հետո իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմեց նաեւ ԲՀԿ-ն, պատասխանատվություն չի՞ կրում ԲՀԿ-ն՝ նա պատասխանեց. «ԲՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այնքանով, որքանով: Մարտի 1-ի պատասխանատվությունը գործող իշխանության վրա է: Կոալիցիոն որեւէ գործընկեր, կարճ ժամանակահատվածում համագործակցելով իշխանության հետ եւ չստանձնելով որեւէ պատասխանատվություն, այս պահին է նույնիսկ, եթե գիտեք, կառավարությունը համաձայն չի պատասխանատվությունը կիսել մյուս քաղաքական ուժերի հետ, իր ծրագիրն է իրականացնում, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն է իրականացրել: Ի տարբերություն այս եւ նախորդ կառավարությունների, սա ժամանակավոր է, անցումային կառավարության պատճառով է այդպես անում, նախկինում եղել է կոնցեպտուալ որոշում, որ կոալիցիոն գործընկերները պետք է աշխատեն գործող իշխանության, գործող քաղաքական ուժի խաղի կանոններով, այսինքն, որեւէ կուսակցություն, որը մաս էր կազմում, իշխանության կոալիցիոն գործընկերն էր, չէր կարող պատասխանատվություն կիսել իշխանությունների եւ հատկապես կոնկրետ մարտի 1-ի համար»:

Մեր հարցին՝ իսկ հանդերձանքների ցուցա՞կը, որտեղ Գագիկ Ծառուկյանի անունն էր, այդ մասո՞վ էլ չպետք է պատասխանատվություն կրեն՝ Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Բոլոր փաստերը, որոնք իսկապես կապացուցվեն, որ առնչվում է Մարտի 1-ի գործերին, բոլոր հարցերի պատասխանը պետք է տրվի բաց, հրապարակային, եւ մենք բոլորս պետք է համոզվենք, որ ամեն ինչ արված է արդար: Միայն այս դեպքում մենք կարող ենք ընդունել այս դատավարությունը, մնացած բոլոր դեպքերում կհնչեն այլ գնահատականներ»:

Հարցին՝ հայտնի է, որ ԲՀԿ-ն ժամանակին ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը, հնարավո՞ր է, որ այս պահին համագործակցություն լինի նրա հետ՝ Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ձեզ որտեղից է այդ փաստը, որ Քոչարյանն է ստեղծել, ասեկոսեների մակարդակով մենք էլ ենք լսում նման բաներ, բայց երբեւէ համոզված չենք եղել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ չի առնչվում ԲՀԿ-ի հետ: Առնվազն ես, որպես հիմնադիր անդամներից մեկը, երբեւէ Ռոբերտ Քոչարյանին չեմ հանդիպել: Եթե նա որեւէ կապ ունենար, պետք է որ ի հայտ գար եւ պետք է որ մեր հետ հանդիպումներ լինեին, բայց երբեւէ որեւէ անգամ ԲՀԿ-ն առնչություն չի ունեցել նրա հետ»:

Մեր դիտարկմանը, որ գուցե ընդհատակի՞ց է օգնել, աջակցել՝ նա պատասխանեց. «Որեւէ անգամ նման բան չի եղել, չկա նման որեւէ փաստ եւ չի կարող լինել»:

Մեր հարցին՝ բա ո՞նց էին տեսնում ԲՀԿ-ի հետեւում Քոչարյանին՝ Բագրատյանը պատասխանեց. «Հաճախ ՀՅԴ-ի հետեւից էլ էին տեսնում Քոչարյանին, ՀՀԿ-ի հետեւից էլ էին տեսնում Քոչարյանին, հիմա էլ են տեսնում, տեսնելը ընդամենը ցանկությունների եւ ճաշակի հարց է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    արարքի «պատասխանատվութիւնը գործող իշխանութեան վրայ է», լաւ…

    սակայն արարքէն ետք, երբ կոալիցիոնի դաշնակիցը դուրս չի գար այդ կոալիցիոնէն, փաստօրէն կը հաստատէ թէ իրեն համար, սոյն արարքը ընդունելի է…

    յայտնի չէ թէ ինչ խաղ էք խաղում, բոլորդ

    սակայն տուժողը Հայաստանն է, իսկ անդունդին ծայրը՝ Արցախը

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031