Քիչ առաջ դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Մարտիրոսի Հակոբյանը (լուսանկարում): Դատարանի որոշման հիմքում այն փաստն էր, որ այսօր դատարան ներկայացան ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը՝ ներկայացնելով անձնական երաշխավորագիր առ այն, որ ազատության մեջ գտնվելով՝ Հակոբյանը կդրսեւորի պատշաճ վարք ու կներկայանա դատավարությանը:
Արայիկ Հակոբյանին, ինչպես եւ խմբի անդամների մեծ մասին, առաջադրված են ապօրինի զենք կրելու-պահելու, ռազմավարական նշանակության շենք-շինություններ զավթելու, պատանդ պահելու մեղադրանքներ: Արայիկ Հակոբյանին նաեւ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բանկոմատից հափշտակություն կատարելու մեղադրանք է առաջադրված:
https://www.facebook.com/aravot.am/videos/2101664126518758/
Խմբի անդամներից Արմեն Բիլյանը մեղադրվում է մեկ, իսկ Սմբատ Բարսեղյանը՝ երկու ոստիկանի սպանության համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ