Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ Քոչարյանի մասին. «Բոլորը օրենքի առաջ հավասար են»

Հուլիս 27,2018 14:14

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները խուսափում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կալանքի միջնորդության մասին քաղաքական գնահատականներ հնչեցնել։ Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հարցն իրավական տիրույթում է եւ իրենք քաղաքական մեկնաբանություններ չեն տալու։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հայտարարեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Նրա խոսքով՝ հայաստանյան թավշյա հեղափոխության սկզբունքներից մեկն այն է, որ պետք է արդարություն հաստատվի։

Ըստ Բագրատյանի՝ երբ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրավական գործընթացները կավարտվեն, այդ ժամանակ խմբակցությունը կքննարկի քաղաքական հայտարարություն անելու հարցը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031