Հուլիսի 26-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Էմիլ Հ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով, բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 26-ին, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Էմմանուել Մ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Սևանի հիվանդանոցին հարակից լողափում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է Էմիլ Հ.- ին՝ պատճառելով վերը նշված վնասվածքները:
Նշանակվել է ԴԲՓ:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Էմմանուել Մ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն