Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեփականության իրավունքի պահպանման պահանջը չի կարող պայմանավորված լինել իշխանության փոփոխությամբ. ՀՔԱՎ

Հուլիս 27,2018 13:55

Երեկ՝ 2018 թ. հուլիսի 26-ին, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով (1000 դրամների մասին օրենք) սահմանված վճարումների դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների վերաքննիչ բողոքն ու որոշման հրապարակման օր նշանակեց: Հիշեցնենք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները այս հարցով դատարան են դիմել 2017 թ. մարտի 21-ին:

Հայցադիմումով հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմաստով անհիմն հարստացել է՝ խախտելով ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը և որ Օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: 2017 թ. հոկտեմբերի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԱՎ աշխատակիցների հայցը: Վերաքննիչ բողոքում  հիմնավորումներ են ներկայացվել այն մասին, որ դատարանը օբյեկտիվ քննություն չի իրականացրել և որ վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը չստուգելով կայացրած վճիռը օրինական չի կարող լինել: Դատարանի այդ վճռով խախտվել են հայցվորների իրավունքներն ու ազատությունները:

Երեկ դատարանը ներկայացրեց վերաքննիչ բողոքն ու որոշ հարցեր ուղղեց բողոքաբերների ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին: Դատարանի հարցերին պատասխանելով՝ Ա. Չատինյանը վերահաստատեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների պահանջը: Ա. Չատինյանի կարծիքով՝  սեփականության իրավունքի պահպանման պահանջը որևէ ձևով չի կարող պայմանավորված լինել իշխանության փոփոխությամբ և այն նույնն է մնում՝ երկրում իրավիճակի փոփոխությունից անկախ: Դատարանը վճռի հրապարակման օր նշանակեց 2018 թ. օգոստոսի 10-ը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031