Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մուսինյան. «Նախագահ ես եղել՝ գոնե կարողացիր գլուխդ բարձր պահել՝ եթե նույնիսկ համարում ես, որ քեզ շինծու դատում են»

Հուլիս 27,2018 13:34

Ասել, որ Քոչարյանի հարցազրույցն իսկական գտածո է, քիչ կլինի։

Առայժմ առանց խորանալու կոնկրետ դետալների մեջ (շատ երկար կստացվի), հարցազրույցից կարելի է արձանագրել, որ․

1․ Հարցաքննությանն ու հարցազրույցին ընդառաջ, Քոչարյանը գոնե հարկ չի համարել հիշել 2008թ․ իրադարձությունների ժամանակագրությունը։ Հաջորդած դեպքը դարձնում է նախորդած և հակառակը։ Օրը 6-8 ժամ գիրք էր գրում, փոխարենը մի քանի ժամ կարող էր տրամադրել այս հարցին՝ ծիծաղելի չերևալու համար (գիրք գրելու ժամանակ հիմա շաաատ կունենա)։

2․ Քոչարյանը պատկերացում չունի, ինչ ասել է Նախագահ և նրա սահմանադրական լիազորություններ ու գործառույթներ։

3․ Քոչարյանն այնքան համարձակություն չունի, որ փորձում է, իր և մեղադրանքի արանքում խցկել բոլոր հնարավոր նախկին գործընկերներին։ Նախագահ ես եղել՝ գոնե կարողացիր գլուխդ բարձր պահել՝ եթե նույնիսկ համարում ես, որ քեզ շինծու դատում են։

4․ Քոչարյանը ստում է, ստում է ու ստում։ Կոնկրետ դրվագներով։ Ավելի մանրամասն՝ տես Aren Manukyan-ի ստատուսում։

5.Քոչարյանն ատել և ատում է մեր ժողովրդին՝ նրան համարելով իր գլխին գալիք փորձանքների պատճառը։

6․ Քոչարյանը չունի մի ընկեր, ով իրեն կպաշտպանի (և սա որևէ մարդու ամենաբնորոշիչ գնահատականն է)։ Ստիպված ինքն իրեն է պաշտպանում։ Ավելի խղճուկ վիճակ հնարավոր չէր պատկերացնել։

 

Արման ՄՈՒՍԻՆՅԱՆ

Հայ ազգային կոնգրեսի խոսնակ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    երբ որ կարգը հասնի ձեր Լեւոն-ին, տեսնենք նա ոնց «գլուխը բարձր կը պահէ»…

    գիտցէք նաեւ մի բան, կան շատեր, որոնք շնորհակալ են Քոչարյանին, միմիայն մի բանի համար՝ որ նա երկիրը ձերբազատեց Առաջին Նախագահից

    ուզում էք վերադառնալ երեսուն տարի առաջ, դեհ գնացինք… այ՞ս է ուրեմն «նոր» Հայաստանը…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031