Լրահոս
Օրվա լրահոսը

Սակայն տավուշցիները երբեք Վարդավառը եկեղեցու տոնացույցով չեն նշում

Հուլիս 27,2018 13:24

Հուլիսի 22-ին Տավուշի մարզում նշվեց Վարդավառը: Հեթանոսական ծագում ունեցող տոնը տավուշցիները տոնում են շուքով, հեթանոսաբար՝ գնում են անտառների աղբյուրներ, խորոված սարքում, իրար ջրում, գետերում լողանում: Հայ առաքելական եկեղեցին այս տարի Վարդավառը տոնեց հուլիսի 8-ին: Եկեղեցին այդ տոնը կոչում է Քրիստոսի պայծառակերպության տոն: Սակայն տավուշցիները երբեք Վարդավառը եկեղեցու տոնացույցով չեն նշում, այն տոնում են հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը:

Լինում են տարիներ, երբ հուլիսի 20-ից հետո լինում է երկու կիրակի: Այդ ժամանակ նոյեմբերյանցիների մի մասը Վարդավառը տոնում է հուլիսի 20-ից հետո երկրորդ կիրակի: Այս տարի Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների մի մասը Վարդավառը կնշի առաջիկա կիրակի՝ հուլիսի 29-ին: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները ամեն տարի Վարդավառը տոնում են օգոստոսի առաջին կիրակի օրը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031